Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՆ. Մարզային շտապօգնության ծառայության հարցը շարունակում է չլուծված մնալ

ԱՆ. Մարզային շտապօգնության ծառայության հարցը շարունակում է չլուծված մնալ

«Անցած տարվա տոնական օրերի համեմատ, 2012 թվականին գրանցվել է շտապօգնության կանչերի թվի աճ, ինչը պայմանավորված է ոչ թե պատահարների թվի մեծացմամբ, այլ բուժօգնության հանդեպ հանրության վստահության մեծացմամբ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Բանախոսը հայտնեց, որ ըստ առողջապահության նախարարի համապատասխան հանձնարականների առավել բանիմաց բուժաշխատողների ներգրավմամբ տոնական օրերին սահմանվել է հատուկ հերթապահություն, անցկացվել են մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով` նախարարության « թեժ գիծն» աշխատել է շուրջօրյա գրաֆիկով:

«Թեժ գծով ստացել ենք 28 զանգ, որոնք տեղեկատվական բնույթի են եղել»,- հաղորդեց Ս. Քրմոյանը և հավելեց, որ տոնական օրերին արձանագրվել է 715 կանչ:

Խոսելով 2012 թվականին նախարարության համար գերակա ուղղությունների մասին, աշխատակազմի ղեկավարն անդրադարձավ շրջաններում «1-03» ծառայության մատչելիության խնդրին:
«Միակ խնդիրը, որ շարունակում է չլուծված մնալ, մարզային շտապօգնության ծառայության հարցն է: Մարզերի բնակիչները, ցավոք, ֆիքսված հեռախոսակապից 1-03 զանգահարելով` դեռևս չեն կարող կապ հաստատել իրենց բնակավայրի շտապօգնության ծառայության հետ, և մենք հայաստանյան բջջային օպերատորների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի մարզերի բնակիչներն այսուհետ զանգահարեն և միանգամից կապ հաստատեն ոչ թե Երևանի, այլ իրենց բնակավայրերի շտապօգնության հետ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ