Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՆ. Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

ԱՆ. Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: 2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 26-27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%-53%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 54-56%ը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:

Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը Պողոսյան պարտեզներ հիմնադրամի հետ համատեղ այսօր առավոտից Սիրահարների այգում տարրական դասարանի աշակերտների հետ Սիրահարների այգում ծխելու և երկրորդային ծխի թեմայով «Բաց դաս» է անցկացնում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Անցած տարի կառավարությունը հասատատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այն նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:

Չնայած որոշակի առաջընթացին, առկա են որոշ բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ: Օրակարգում առկա են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են այդ բացերի լրացմանը:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ին 475-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունուոմ ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը, որում ներառված օրենսդրական բարեփոխումների մի մասը ներկայումս մշակվել և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Կոնվենցիայի իրականացման մեկնարկը բավական հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, ակտերը և որոշումները, ինչպես նաև որոշ դրական միտումները ուղղված ծխախոտի օգտագործման տարածվածության կայունացմանը և դրական տեղաշարժին, մասնավորապես` ծխելու տարածվածության ցուցանիշը տղամարդկանց շրջանում 2005 թվականին արձանագրված 59-60%-ից 2009 թվականին հասել է 52%-53%, բնակչության տեղեկատվության բարձրացմամբ և այլ: Միևնույն ժամանակ ԱՆ-ից հայտնում են, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է և արդյունքները պետք է դառնան զգալի: Կան դեռ չլուծված խնդիներ, որոնցից մեկն այն է, որ Հայաստանում չի հաջողվել հասնել ծխախոտի գովազդի լիակատար արգելմանը, ինչը շրջանակային կոնվեցիայի պահանջներից մեկն է: Մյուս կարևոր խնդիրը կապված է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված խնդիրներ, կան այլ դժվարություններ ևս:

Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում: Ուստի, նոր օրենքները և ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումներն ու փոփոխությունները, իրականացվող միջամտությունները դեռ պետք է քննություն բռնեն մեր իրականության մեջ:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ