ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ-ում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը: Panorama.am-ին ԱՆ-ից տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Այսպիսով` ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:
Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության»:
Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:
Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:
11.10.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







