ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչի՞ց են բողոքում հայ դեռահասները. բժշկի ուսումնասիրությունը
Դեռահասների վարքագիծը ամբողջ աշխարհում բժիշկների և հոգեբանների ուշադրության կենտրոնում է: Դեռահասն 10-19 տարեկան անձնավորությունն է, սա այն փուլն է, երբ սկսվում է երեխայի սեռական, հոգեկան, սոցիալական և մասնագիտական ձևավորման փուլը: Նրանք բնակչության 20 տոկոսն են կազմում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արաբկիր» բժշկական համալիրին կից «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» ղեկավար Սերգեյ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ծերացող երկիր համարվող Հայաստանում դեռահասների թիվն այդ ցուցանիշից ցածր է:
«Վերջին 15-20 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասները մարդկության առողջ հատվածը չեն: Այս տարիքում են հիմնականում լինում միտումնավոր և պատահական վնասվածքները, իսկ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 90-100 հազար դեռահաս»,-ասաց նա:
Բժիշկը բացատրեց, որ հենց դեռահասության տարիքը մեծ դերակատարում ունի մարդու հետագա կյանքում, օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ վաղաժամ մահացության միայն 70 տոկոսը կապված է դեռահասության տարիքում ձեռք բերած վատ սովորությունների և կենսակերպի հետ: Այդ պատճառով, ազդելով դեռահասի կենսակերպի վրա հնարավոր է ձևավորել առողջ անձնավորություն:
«Ապացուցված է , որ առողջական բեռի մեջ կենսակերպն ունի 50 տոկոս ազդեցություն, գենետիկ ազդեցությունն ու էկոլոգիական միջավայրը` 20-ական տոկոս և միայն 10-15 տոկոսը` երկրի առողջապահական համակարգը: Այդ պատճառով է կարևորվում դեռահասների ուսումնասիրությունը»,-բացատրեց մասնագետը:
Հայաստանի բոլոր մարզերում դեռահասների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ բացի ֆիզիկական տարածված գանգատներից`գլխացավ, ատամնացավ, փորացավ կա մի յուրահատուկ խնդիր, որն առկա է գրեթե բոլորի մոտ` միայնության զգացում ու նյարդայնություն:
Սարգսյանի դիտարկմամբ, դրանք հիմնականում ուղեկցվում է մարմնի զանգվածի թյուր ընկալմամբ. «Հատկապես դեռահասների մոտ դա շատ հուզող հարց է: Աղջիկները գանգատվում են ենթադրյալ գիրությունից, տղաները` հակառակը: Եվ եթե եվրոպական ռեկորդը չնախաճաշելն է, հայերինը` սոված քնելը»:
03.10.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







