Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում օնկոլոգիական կենտրոն ստեղծելու համար Բելգիան ֆինանսական միջոցներ կտրամադրի

«Սկսել ենք մի նոր ծրագիր իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոնի ձևավորման ուղղությամբ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում, Ազգային մրցունակության խորհրդի օժանդակությամբ»,- Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի ժամանակ իր ողջույնի խոսքում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը պայմանագիր է ստորագրել Բելգիայի կառավարության հետ և ստացել է ֆինանսական միջոցներ, որպեսզի Հայաստանում կառուցվի ժամանակակից արագացուցիչ և այդ արագացուցչի շնորհիվ ձևավորվի նաև օնկոլոգիական կենտրոն, որը կօգտագործի արտադրված իզոտոպները:

«Դա լինելու է ժամակակակից կենտրոն և ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն դոլար: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ այս ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք հրավիրել նաև մասնավոր ներդրողների, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ծրագիրը հասնի իր տրամաբանական ավարտին: Կարևոր է նաև, որ Հայաստանում առկա է լուրջ ինտելեկտուալ ներուժ ֆիզիկայի բնագավառում, ինչը հնարավորություն է տալու շահագործել այդ արագացուցիչը: Դա գիտության մեջ մեր հարաբերական առավելություններից մեկն է, և ֆիզիկայի ու բժշկության այս համագործակցությունը, կարծում ենք, տալու է դրական արդյունքեր»,-ասել է վարչապետը:

Տ. Սարգսյանն ասե է, որ առողջապահության ոլորտում ռեֆորմները իրականացնելիս նախաձեռնությունները բազմաթիվ են: Վերջերս առողջապահության նախարարությունը ներդրել է համաֆինասնավորման նոր հայեցակարգ, որի նպատակն է ապահովել, որ պետությունը շուկայական գներով օգտվի առողջապահական պատվերներ տեղադրելիս: Դա կստեղծի մրցակցային դաշտ առողջապահության ոլորտում` նպաստելով կոռուպցիայի նվազմանը:

«Հասկանալի է, որ դա հեռուն գնացող բարեփոխում է, և մեզանից պահանջվելու են ջանքեր այն ավարտին հասցնելու համար: Այդ տեսակետից, համոզված եմ, որ համաժողովի առողջապահության կազմակերպման սեկցիայի աշխատանքներն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը հետաքրքրական կլինեն մեզ համար»,-ասել է վարչապետը:

Նշենք, որ համագումարը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության, կրթության և գիտության և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի նպատակն է շարունակաբար զարգացնել աշխարհասփյուռ հայ բժիշկների կապը և համագործակցությունը, քննարկել բժշկագիտական, գործնական բժշկության և բժշկական կրթության կարևորագույն հարցերը, փոխանակել առողջապահության ժամանակակից խնդիրների առումով կուտակված փորձը և գիտական նվաճումները, այդ ամենը ի սպաս դնելով բժշկական օգնության որակական բարելավմանը մայր հայրենիքում և Արցախում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ