ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Փորձ է արվում նախասրտերի շողացման բուժման մեթոդը ներմուծել Հայաստանի առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզ
Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը (ՀԱՍԿ), որը զբաղվում է սրտային հանկարծամահության ռիսկեր ունեցող հիվանդների հսկողությամբ և բուժմամբ, վերջին 1,5 տարվա ընթացքում սկսել է իրականացնել նաև նախասրտերի շողացման ժամանակ իրականացվող ժամանակակից բուժման մեթոդ` այսպես կոչված թոքային երակների իզոլացիա:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱՍԿ-ի սրտաբան Լուսինե Մխիթարյանը, սա առիթմիաների բուժման համար նախատեսված միջամտությունների մեջ նորագույն և հեղափոխական մեթոդ է: Ըստ նրա, վիրահատություններն արվում են փակ եղանակով (երակների միջով), առանց կտրվածքների, իսկ հետվիրահատական ապաքինումը 24-26 ժամ է կազմում:
Լ.Մխիթարյանի խոսքերով, վերջին 4-5 տարիներին նման վիրահատությունները փոխել են սրտի ռիթմի խանգարումների բուժման հանդեպ ծամանակակից պատկերացումները: Թոքային երակների իզոլացիան առիթմոլոգիայի մեջ համարվում է նախասրտերի շողացման բուժման նոր, ապահով և շատ արդյունավետ մեթոդ: Այն արդեն 5 տարի է կիրառվում է ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում: «Հայաստանում նույնպես այդ ուղղությամբ քայլեր ենք իրականացնում, և փորձում ենք նախասրտերի շողացման բուժման մեթոդը ներմուծել նաև Հայաստանի առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզ»,-ասաց սրտաբանը` հավելելով, որ
մինչ օրս իրականացվել է նախասրտերի շողացման 4 վիրահատություն, մինչդեռ կլինիկայում տարեկան 300-400 տարբեր առիթմալոգիական վիրահատություն է իրականացվում:
Ի դեպ վիրահատություններն իրականացնում են Մոսկվայի Բակուլևի անվան կարդիո-վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի ավագ սրտաբան Կարապետ Դավթյանի հետ համատեղ:
Սրտաբանն այսօր Հայաստանում է և նրա մասնակցությամբ մի քանի օր է վիրահատություններ են իրականցվում: Կարապետ Դավթյանը նշեց, որ շողացող առիթմիան շատ բարդ հիվանդություն է և դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն կարող է հանկարծամահության պատճառ դառնալ: Ըստ նրա, շողացող առիթման տարածված առիթմիաներից մեկն է: Առիթմիայի նախանշաններն են անկանոն սրտխփոցը, շնչարգելությունը, գլխապտույտը, կրծքավանդակի շրջանում ցավերը, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացող հևոցը: Ըստ վիճակագրության, այդ հիվանդների մոտ 60 տոկոսի մոտ նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, մի խումբ հիվանդների մոտ առիթմիա նկատվում է հատկապես հետբորբոքային պրոցեսներից հետո:
«Մեր նպատակն է այս տեխնոլոգիան ներմուծել Հայաստան, որպեսզի այստեղի մասնագետները նույնպես կարողանան տիրապետել այս մեթոդին: Սա ցածր ռիսկերով կատարվող վիրահատություն է, և կարող է ամբողջությամբ մարդու կյանքը փոխել»,- ասաց սրտաբանը:
Լ.Մխիթարյանը հայտնեց, որ առիթմիոլոգիական վիրահատությունները սկսվում են 1 մլն դրամից: Շողացող առիթմիայի վիրահատության գումարը կազմում է 3 մլն դրամ: Բժշկուհու խոսքերով, ֆինանսական խնդիրի պատճառով է, որ ընդամենը 4 հիվանդի են վիահատել:
Կ.Դավթայանն էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանում օտարերկրացիների համար այդ վիրահատությունն արժե 15 հազար դոլար, իսկ տեղաբնակների համար անվճար է և պետությունն է հոգում այդ ծախսերը:
31.05.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







