Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանի բժիշկներին կարգելվի մանկական սնունդ գովազդել. ՀՀ ԱՆ

Հայաստանում օրինագիծ է մշակվել, որն ուղղված է կրծքով կերակրելը խթանելուն: Օրինագծի համաձայն՝ բժիշկներին կարգելվի մանկական սնունդ գովազդել, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: 


«Օրինագծով առաջարկվում է արգելել մանկական սննդի գովազդային պաստառներ տեղադրել բուժհաստատություններում», - նշեց Քրմոյանը:

ՀՀ խորհրդարանում լսումներ են անցկացվել երեխաներին կրծքով կերակրելու խնդրի վերաբերյալ:

Քրմոյանի խոսքերով՝ արգելքը կտարածվի ոչ միայն մանկական սննդի, պյուրեների, այլևէ մանկական շշերի և ծծակների վրա: Ինչպես նշեց ՀՀ ԱՆ ներկայացուցիչը, հարկավոր է երիտասարդ մայրերին սովորեցնել երեխաներին կրծքով կերակրել, իրազեկել նրանց կրծքով կերակրելու օգտակարության մասին:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ օրինագծով կարգավորվում է կրծքով կերակրելու պետական քաղաքականությունը, նրա հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքով կերակրելը կարող է փրկել միլիոնավոր մանուկների կյանքը:

«Ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ աղիքային խանգարումներից արհեստական սնունդ ընդունող երեխաների մահացությունը 25 անգամ ավելի է, քան այն երեխաների մոտ, որոնց կուրծք են տալիս, իսկ թոքերի բորբոքումից՝ քառակի անգամ ավելի է», - նշեց Բաբլոյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում դեռ 1993 թ.-ից երեխաներին կրծքով կերակրելու խրախուսման քաղաքականություն է անցկացվում, և հանրապետությունը դրան մեծ նշանակություն է տալիս:

Աղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ