ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում քաղցկեղից մինչև 70 տոկոս հիվանդ երեխա է բուժվում. փորձագետ
Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մինչև 70 տոկոս հիվանդ երեխա է բուժվում, ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիոթերապիայի բաժնի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը։
«Տարեկան Հայաստանում մինչև 16 տարեկան երեխաների մեջ առաջնային հիվանդների քանակը 100 մարդ է կազմում։ Վերջին տասը տարիների ընթացքում առանձնահատուկ դինամիկա չի նկատվում, և հիվանդ երեխաների քանակի աճը կայունանում է»,- հինգշաբթի Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց նա։
Բադալյանը նշեց, որ երեխաների բուժման ժամանակ հաջողության հասնելու հարցում ոչ պակաս կարևոր է հոգեբանական գործոնը։
«Վերջին տարիներին շոու-բիզնեսի ներկայացուցիչները և բնակչության տարբեր շերտերն ավելի շատ ուշադրություն են դարձնում մանկական ուռուցքաբանության խնդիրներին, և դա միանշանակ միայն դրական է ազդում ապաքինման (երեխաների) վրա»,- ասաց նա։
Ըստ Բադալյանի՝ Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, մանկական ուռուցքաբանությունը «առանձին է», քանի որ շատ խնդիրներ, որոնք կապված են երեխաների հիվանդությունների հետ, տարբերվում են մեծահասակների համանման հիվանդություններից։
«Դրանում նաև մեր աշխատանքի շատ բարդ մասը կա, բայց պակաս կարևոր չէ այն, որ երեխաների մոտ ուռուցքներն ավելի լավ են բուժվում, քան մեծահասակների մոտ»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ խոսքը երեխայի լիարժեք ապաքինման մասին է, ով արդյունքում արդեն հասարակության առողջ անդամ է դառնում, իր ընտանիքն ու երեխաներն է ունենում։
Միաժամանակ բաժնի ղեկավարը նաև ասաց, որ բուժման ցուցանիշների բարելավումը մասնավորապես կախված է տեխնիկական հագեցվածությունից։
«Շատ լավ ցատկ է նկատվում դեղորայքային և քիմիական թերապիայի հարցում, ինչպես նաև այլ ժամանակակից մեթոդների առումով»,- ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ դեղորայքային թերապիան երեխաների քաղցկեղի բուժման հիմքում է գտնվում։
Հայաստանում 100 հազար մարդու հաշվով քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը կազմում է 270, իսկ մահացությանը՝ 170:
Վերջին տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին հիվանդների թիվը, որոնց մոտ ուռուցքային հիվանդություն է հայտնեբերվել, կազմում է ավելի քան 7656 մարդ, մասնավորապես՝ 1200-ի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, 1100-ի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղ, 579-ի մոտ՝ ստամոքսի քաղցկեղ, 423-ի մոտ՝ հաստ աղիի քաղցկեղ, 402-ի մոտ՝ միզապարկի քաղցկեղ: 2009 թ.-ին Հայաստանում քաղցկեղից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 5 հազարը:
Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս:
04.02.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







