Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հավանություն է տրվել ՀՀ հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հայեցակարգին

Հավանություն է տրվել ՀՀ հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հայեցակարգին

Գործադիրը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հայեցակարգին, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել 15-օրյա ժամկետում համատեղ պատրաստել փորձարարական ծրագրի ներդրման ֆինանսատնտեսական հիմնավորումը և ներկայացնել ՀՀ վարչապետին։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, հեռաբժշկության համակարգի ներդրման արդյունքում էապես կբարձրանա հիվանդությունների ախտորոշման որակը, կբարելավվի գյուղական և հեռավոր տարածաշրջաններում բուժսպասարկման մատչելիությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բժշկական տվյալների փոխանակումը մասնագետների միջև կիրականացվի համակարգչային և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։

Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրումը պարզեցված ընթացակարգով իրականացնելու նպատակով կառավարությունը համապատասխան փոփոխություններ է կատարել նաև իր 2006թ. նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման մեջ։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ