Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայերը գերադասում են թաքցնել երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը

Հայերը գերադասում են թաքցնել երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը

նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է։ Այդ կապակցությոմբ People in Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Երևանում նախաձեռնել է կլոր սեղան, որին մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ։

 

Ինչպես լրագրողներինե հետ զրույցում ասաց կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը՝ Հայաստանում այս ոլորտում խնդիրները շատ են։

 

«Սեռական բռնության պարագայում վիճակագրությունը ներկայացվել է ՀՀ ոստիկանության կողմից։ Մենք կարող ենք խոսել՝ օգտագործելով միայն պաշտոնական տվյալները, քանի որ այս խնդիրը մեր երկրում թաքցվում է։ Մեր հասարակությունը բռնությունների առումով գերեդասում է չխոսել», – ասաց նա։

 

Խոսելով երեխաների նկատմամբ բռնությունների մասին՝ նա նշեց, որ տարածված է բռնաբարությունը, սեռական բնույթի ոտնձգությունը, իսկ թրաֆիքինգի պարագայում՝ սեռական շահագործում։

 

Նա նաև ներկայացրեց այս ոլորտի վիճակագրական տվյալները։ Այսպես, եթե 2007թ. արձանագրվել է սեռական բռնության 33 դեպք, ապա 2008թ. արձանագրվել է 63 դեպք։ Տուժողների 79%-ը դեռահասներ են, մնացածը՝ երեխաներ։


2005–2009թթ. արձանագրվել է անչափահասների բռնաբարության 19 դեպք։

 

Տուժածներից տարիքով ամենամեծը 15 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 12 տարեկան։ Որոշ դեպքերում բռնացողի և տուժողի միջև տարիքային տարբերությունը 30 տարի է։ Հատկանշական է, որ բռնարարների կեսը նախապես ծանոթ է եղել զոհերին (բարեկամական կապ, խորթ հայր)։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ