Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ավանդական ու ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչները պետք է համագործակցեն. մասնագետ

Բուսաբուժությունը, զուգորդելով քիմիական դեղորայքի հետ, ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել. մեկը լրացնում է մյուսին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց բուսաբույժ Աշոտ Աշոտյանը:

 

Իսկ թե ինչո՞ւ այսօրվա բժիշկները չեն ընդունում ժողովրդական բժշկությունը` բուսաբուժությունը, ըստ նրա, պատճառը անիրազեկությունն է: «Նրանք չեն ընդունում ժողովրդական բժշկությունը, որովհետև չեն հասկանում. մեր համալսարաններում լավ չեն դասավանդում, որ իմանան»,- ասաց բուսաբույժը:

 

Մինչդեռ, ըստ մասնագետի, ժամանակակից բժշկությունն իր փորձը վերցրել է ժողովրդական բժշկությունից, ժողովրդական բժշկությունը ծառայել է շտեմերան ժամանակակից բժշկությանը: Այսօր օգտագործվող դեղորայքը վերցված է ժողովրդական բժշկության հիմքից: «Բոլոր դեղաբույսերն էլ մարդկանց առողջության վերականգնման համար անհրաժեշտ տարրեր են պարունակում»,- ասաց Ա. Աշոտյանը:

ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզոթերապևտ- մանուալիստ Գագիկ Կարապետյանն էլ ասաց, որ այսօր ավանդական ու ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչներն անընդհատ հակասում են իրար, քանի որ «խոսքը գնում է նաև բիզնեսի մասին»: «Աշխարհում արտադրվում են բազմաթիվ դեղեր, իսկ բուսաբույժներն առաջարկում են բույսեր, այսինքն երկու բանակները իրար դեմ են դուրս գալիս: Մինչդեռև, եթե նրանք խելացի լինեն, պետք է համագործակցեն. չէ ո՞ր առաջնայինը մարդու առողջությունն է»,- ասաց նա:

Մասնագետներն ասացին, որ կան հիվանդություններ, որոնք դեղաբույսերով հնարավոր չէ բուժել: Ընդհանրապես, հիվանդանալուց նախ և առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի: Բուսաբույժներին հիմնականում դիմում են հոդային հիվանդություններ, կրծքագեղձի բարորակ ուռուցք, արգանդի ուռուցք, մաշկային հիվանդություններ, նևրոզներ ունեցող մարդիկ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ