Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Օրենսդրական փոփոխություններ. արդյունքում` «բժշկությունը բնակչության համար մատչելի չէ»

Օրենսդրական փոփոխություններ. արդյունքում` «բժշկությունը բնակչության համար մատչելի չէ»

Առողջապահության ոլորտի փոփոխությունները, «Ժառանգություն» կուսակցության անդամ Կարինե Հակոբյանի հավաստմամբ, հանգեցնում են նրան, որ հետզհետե բժշկությունը դառնում է անմատչելի բնակչության համար:


Այսօրվա ասուլիսում Կ. Հակոբյանը առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մտահոգությունները կիսեց ԱԺ առողջապահության, մոր և մանկան հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանի հետ բանավեճում:

«Օրենսդրական փոփոխությունները փոխանակ այդ խնդիրները լուծեն, ավելի են անմատչելի դարձնում բժշկությունը»,-ասաց Կ. Հակոբյանը: Բանախոսը նշեց, որ իրենց մտահոգում են, մասնավորապես, խորհրդարանում քննարկվող առողջապահական չորս օրինագծերի բովանդակությունները: Չորս հիմնական օրենքներում անվճար բառի կողքին պարզապես մեկ փոփոխություն է եղել, մեկ բառ է ավելացել` «անվճար կամ արտոնյալ պայմաններ»: Իսկ այսպիսով, ըստ նրա, նվազում է անվճար բուժօգնության հնարավորությունը: Նա մտավախություն հայտնեց, որ գնալով անվճար բուժօգնությունը կվերանա:

Մ. Մինասյանը, սակայն չհամաձայնեց Կ. Հակոբյանի հետ ու նշեց, որ նրանք, ովքեր միշտ ստացել են անվճար բուժօգնություն, կշարունակեն նույն կերպ: Բայց համավճարի ժամանակ, ինչպես նա ասաց, պետությունը կհոգա նաև այն քաղաքացու համար, ում բալերը չեն բավարարում անվճար բուժօգնություն ստանալու համար: Ինչ վերաբերում է ոլորտում կատարվող բարեփոխումներին պատգամավորը նկատեց, որ մանկական ու մայրության բուժօգնությանը հատկացվող պետական հատկացումներն աճել են: Դրական տեղաշարժեր կան նաև «Շտապ օգնության» ծառայության ոլորտում:

Վերջում «Ժառանգության» ներկայացուցիչը նկատեց` իր մտավախությունները նաև պայմանավորված են այն հանգամանքով, որ ոլորտի օրենսդրությամբ զբաղվում են ոլորտում շահեր ունեցող մարդիկ: Մասնավորեցնելով խոսքը, նա ասաց, որ հանձնաժողովի նախագահը չպետք է բժիշկ լինի: «Անընդունելի է, որ մասնավոր հիվանդանոց ունեցող անձն ընդգրկված է օրենսդրության մշակման գործընթացում»,-եզրափակեց Կ. Հակոբյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ