Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նախարարությունը դեղեր ուղարկում է, սակայն` չեն տրամադրում

Այսօր Հայաստանում 30 հիվանդ երեխա կա մուկովիսցիդոզ հիվանդությամբ: Այդ հիվանդությունը բերում է վաղ հաշմանադամության և մահացության: Այդ հիվանդներն ապրում են մոտ 60 տարի:

 

Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի դասախոս, մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը:

 

Ըստ նրա` Հայաստանում մուկովիսցիդոզ կենտրոնը գործում է 5-6 տարի, բուժական միջոցառումները համապատասխան են միջազգային բոլոր ուղեցույցներին:

 

«Մենք պարբերաբար ստանում ենք տուլմոզին դեղամիջոցը` որպես օգնություն. Հայաստանում այն չկա: Շատ թանկարժեք է, սակայն շատ արդյունավետ»,- տեղեկացրեց մանկաբույժը և հավելեց, որ անցյալ տարի մուկոդիպցիոզ հիվանդությամբ տառապող 19-ամյա հիվանդը մահացել է. ախտորոշումը բավական ուշ էր տրվել և ուներ թոքի տրանսպլանտացիայի խնդիր:

 

Հիվանդության հետագա բուժման և խորությամբ ուսումնասիրելու համար պարբերաբար իրականացվում են միջազգային կոնֆերանսներ, վերապատրաստումներ արտերկրում, համապատասխան կենտրոնների հետ պարբերական հեռուստակամուրջներ են իրականացվում:

 

Մանկաբույժը շեշտեց, որ անհրաժեշտ է այդ հիվանդներին ապահովել դեղորայքով, սակայն շրջանային պոլիկլինիկաներում այդ դեղամիջոցը չեն տրամադրում:

 

«Շատ շրջաններում մեր երեխաներին ուղղակի դեղ չեն տալիս, կյանքի համար անհրաժշետ դեղեր, օրինակ` Կրեոնան»,- ընդգծեց մասնագետը և հավելեց, որ նախարարությունը համապաստախան քանակով դեղեր ուղարկում է պոլիկլինիկաներ, սակայն հատկապես մարզային որոշ պոլիկլինիկաներում հիվանդներին մերժում են` պատճառաբանելով, թե դեղ չունեն:

 

«Ես չեմ կարող ասել, այդ բացթողումը որտեղ է կատարվում, ուղղակի մեր ծնողները, դրանից ելնելով, ստեղծեցին ասոցիացիա` իրենց երեխաների շահերը պաշտպանելու համար»,- տեղեկացրեց Ս. Հարությունյանը:

 

«Հիվանդները ողջ կյանքի ընթացքում պետք է օգտագործեն Կրեոնան, որ կենսական նշանակություն ունի: Պետությունը` որքան պետք է, հատկացնում է»,- հաղորդեց մանկաբույժը:

 

Որպեսզի տեղական պոլիկլինիկաներում բարձրացվի այս հիվանդության մասին իրազեկվածությունը, բոլոր պոլիկլինիկաներ ուղարկվում են ֆորմուլյարներ, որտեղ նշված են հիվանդության բոլոր ախտանիշերը:

 

Նշենք, որ մուկովիսցիդոզ հիվանդությունը ժառանգական է, առաջանում է գենետիկ մուտացիայի արդյունքում, երբ ծնողներից ամեն մեկը երեխային տալիս է մի ոչ նորմալ գեն: Հիվանդությունը արտահայտվում է վաղ տարիքից, կարող է ունենալ ուշ արտահայտվածություն` մինչև դպրոցահասակ տարիքը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ