Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Տեսանելի կլինե՞ն, արդյոք, շտապ օգնության ոլորտի բարեփոխումներն ազգաբնակչությանը

Հաջորդ տարի ևս շարունակվելու են շտապ օգնության ոլորտի բարեփոխումները: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` ներկայացնելով ոլորտին պետական բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական միջոցների հասցեագրումը:


Այն, որ շտապ օգնության դերը հասարակությունում բավականին մեծ է, սակայն մեծ են նաև խնդիրները, կապված ոլորտի հետ ու հատկապես քաղաքացի-շտապ օգնություն փոխհարաբերությունների կոնտեքստում, ընդունեց նաև նախարարը. «Մեր ուսումնասիրությունները վկայում են առկա խնդիրների մասին, որ կուտակվել են տարիների ընթացքում, բայց կարող եմ փաստել, որ այսօր դուրս ենք եկել բարեփոխումների վերջնակետին»,- հայտարարեց Հ.Քուշկյանը: Խնդիրների լուծման իմաստով, բացի ֆինանսական հատկացումները ներկայացնելուց, գերատեսչության պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ առաջիկա ամիսներին Չինաստանից 88 շտապ օգնության մեքենա է Հայաստան բերվելու:

Ինչ վերաբերում է զուտ թվերին, ապա դրանք հետևյալն են. 2011թ-ին բարեփոխումներին ուղղված իրական ծախսերն ավելանալու են 1,5 մլրդ դրամով` կազմելով շուրջ 3 մլրդ դրամ, ինչը, նախարարի հավաստմամբ, հնարավորություն կտա կրկնակի ավելացնել մեկ կանչի արժեքը. «Այսինքն այն 4400 դրամից կհասնի 8600 դրամի»,- նշեց Հ.Քուշկյանը:

Սա իր հերթին հնարավորություն կտա հոգալ նաև բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացման խնդիրը, այն է` կապահովվի 2,5 անգամվա բարձրացում, ինչի արդյունքում աշխատավարձը կկազմի 120 հազար դրամ:

Բացի վերը նշված չոր թվերից, նախարարը տեղեկացրեց նաև, թե ոլորտում բարեփոխումներ ասվածը զուտ խոսքեր չեն և մի ծարք ծրագրեր են իրականացվում, որպեսզի շտապ օգնության որակը բարձրանա ու այդ ծառայությունը մոտ լինի իր անվանը: Այդպես, օրինակ, նախատեսվում է ստեղծել ժամանակակից դիսպետչերական ծառայություն, որի օգնությամբ հնարավոր կլինի ամեն րոպե ֆիքսել շտապօգնության մեքենաների գտնվելու վայրը, հետևել դրանց տեղաշարժներին, կանչերի ահազանգմանը և այլն:


Մի խոսքով, նախարարի ելույթից կարելի էր հասկանալ, թե որքան է կարևորում ոլորտի պատասխանատուն շտապ օգնության խնդիրը, որի համար իրենք « համալիր լուծում են տալու շտապօգնության ծառայության բարեփոխմանը» և հուսալ, որ դա տեսանելի կլինի նրանց, ում հասցեագրված է` ազգաբնակչությանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ