ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա...
Բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա, եթե դա ցանկանա հենց բուժհաստատությունը: 2011թ-ի պետական բյուջեի նախագծի առողջապահությանը վերաբերող հատկացումներում նշված է, որ արտահիվանդանոցային, ինչպես նաև մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ մատուցող որոշ մասնագետներ հաջորդ տարի կարող են ակնկալել աշխատավարձերի բարձրացում:
Արդյո՞ք սա առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության մասին է խոսում, թե պարզապես գործադիրը կարևորել է ընդամենը նշված ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: Նման հարցադրմամբ ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
«Ի տարբերություն շատ և շատ ոլորտների առողջապահությունում աշխատավարձ որպես այդպիսին` տողային ծրագրավորման տեսակետից, չունենք և կոնկրետ թվարկված ոլորտներում ֆինանսավորումն իրականացվում է ըստ բնակչության թվաքանակի»,- նախ պարզաբանեց Պ.Սաֆարյանը:
Իսկ արդեն անդրադառնալով պետբյուջեի նախագծում առկա աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, թե իսկապես նշված ոլորտի մասնագետների աշխատավարձերը բարձրացման ենթակա են: Օրինակ, պոլիկլինիկայի անձնակազմի աշխատողի միջին ամսեկան աշխատավարձը 77 հազար դրամից կդառնա 84.700 դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը 49.300-ից կդառնա 54.200 դրամ:
Բայց. «Սա հաշվարկային աշխատավարձ է, այսինքն ոչ թե պետությունն է աշխատավարձ վճարում, այլ հիվանդանոցն է որոշողը, թե իր աշխատողին ինչքան աշխատավարձ տա... Պետությունը գինն է ավելացրել, որ նախատեսված է հիվանդանոցներին մեկ հիվանդի դիմաց, այնպես որ հաշվարկային աշխատավարձը կարող է բարձրանալ»,- բացատրեց նա: Ավելացրեց նաև, որ եթե նախագծում առկա է այդ հնարավորության դիտարկումը, դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատավարձերը կբարձրանան, քանի որ բուժհաստատությունը կարող է, ասենք, այդ լրացուցիչ գումարները տրամադրել դեղորայքային ապահովմանը կամ այլ ծրագրի:
21.10.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







