ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում առաջին կիսամյակում բոտուլիզմի դեպքերը կրկնակի անգամ կրճատվել են
Հայաստանում 2010թ.-ի առաջին կիսամյակում բոտուլիզմի դեպքերի քանակը ավելի քան կրկնակի անգամ կրճատվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, մինչև 14 տարեկան երեխաների մոտ դեպքեր չեն արձանագրվել և մահվան ելք չի գրանցվել:
2009թ. թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել 3 դեպք` 6 տուժածով, այդ թվում` 1-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք չի գրանցվել:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով` Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:
ԱՆ-ից նաև տեղեկացրեցին, որ 2010թ. առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է սննդում թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 4 դեպք` 5 տուժածով, մահվան ելք չի գրանցվել:
Կատարված համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ արձանագրված բոլոր դեպքերում թունավորումների առաջացման պատճառը տուժածների կողմից պատահական վայրերից գնված կամ իրենց իսկ կողմից հավաքած սնկերի օգտագործումն է եղել:
2010թ. Լոռու և Շիրակի մարզերում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված սննդային թունավորումների 2 դեպք` 59 տուժածով: Սննդային թունավորման պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկով և սալմոնելա էտերիտիդիսի հարուցիչներով ախտահարված սնունդն է եղել:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից բնակչության շրջանում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար քարոզչական աշխատանքներ են իրականացվում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով:
16.07.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







