ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պատճառն անհայտ է. կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ավելացում է նկատվում
Հայաստանում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ավելացում է նկատվում, սակայն դա ավելի շատ բացատրվում է հաճախումների եւ հետազոտությունների թվի աճով:
Երեկվա ասուլիսում այս մասին հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Կրծքագեղձի քաղցկեղը չունի բուժման որեւէ միջոց: Պետք է այն հայտնաբերել բջջային փուլում եւ կանխարգելել: Այդ պատճառով յուրաքանչյուր կին տարեկան մեկ անգամ պետք է հետազոտության ենթարկվի: Տարվա մեջ ձեզ համար ամիս սահմանեք եւ հաճախեք բժշկի: Տարին մեկ անգամ հետազոտվելով` կինը կարող է մեկ տարի հանգիստ ապրել»,- ասել է նա:
Ըստ Խ. Հակոբյանի` ինչպես քաղցկեղի մյուս տեսակները, այնպես էլ կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է բուժել եւ երկարացնել հիվանդի կյանքը, եթե հիվանդությունը հայտնաբերվի առաջնային փուլում: Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին, նա նշել է, թե առաջինը ժառանգական գործոնն է: Եթե ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, այդ ընտանիքի կանայք 30 տարեկանից սկսած պետք է տարեկան մեկ անգամ անպայման բուժզննում անցնեն:
Քաղցկեղի առաջացման երկրորդ պատճառը, նրա ասելով` երկարատեւ եւ խորը սթրեսներն են, որոնցից հայ կանայք զերծ չեն: Աղտոտված օդն ու էկոլոգիապես ոչ մաքուր սննդամթերքը նույնպես նպաստում են այս հիվանդության առաջացմանը:
Կրծքագեղձի քաղցկեղից հնարավորինս զերծ մնալու համար մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չծխել, ալկոհոլ քիչ օգտագործել, չգիրանալ, մարմնամարզությամբ զբաղվել: Ըստ մասնագետի` մուգ մաշկ ունեցող կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ: Իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված` հայտնի չէ: Այդ գաղտնիքը, Խ. Հակոբյանի ասելով` բժշկությունը դեռեւս չի կարողացել բացահայտել:
Խաչանուշ Հակոբյանի ասելով` իր ղեկավարած բուժհիմնարկում հետազոտություններն իրականացվում են նորագույն բուժսարքավորումների միջոցով, եւ մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ ճառագայթման վտանգն էլ ավելի փոքր է: Մամոգրաֆիկ հետազոտության արժեքը, որի մեջ մտնում է նաեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը, 11.000 դրամ է:
Միայն սոնոգրաֆիկ հետազոտությունն արժե 6000 դրամ: «35 տարեկանից սկսած կանայք պետք է պարտադիր մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվեն: Ես չեմ կարծում, որ մեր կանայք տարեկան 11.000 դրամ չեն կարող հատկացնել իրենց առողջությանը»,- ասել է նա:
10.07.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







