Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Ոչինչ չի փոխվել». Սողանքը դեռևս ակտիվ է, թունաքիմիկատների գերեզմանոցն էլ ակտիվ սողանքային գոտում է

«Ոչինչ չի փոխվել». Սողանքը դեռևս ակտիվ է, թունաքիմիկատների գերեզմանոցն էլ ակտիվ սողանքային գոտում է

Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում վարչապետի այցից հետո գրեթե ոչինչ չի կատարվել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյանը:

 

Ըստ նրա, պետք է շուտափույթ լուծել գերեզմանոցի տեղափոխման հարցը, որի համար մեծ ֆինանսական ներդրումնր են հարկավոր, որը պետությունը չունի:

 

«Եվ նրանք ժամանակավոր որոշում ընդունեցին, միջոցներ ձեռնարկեցին ու ծածկեցին գերեզմանոցը»,-ասաց նա:

Բանախոսի ներկայացմամբ, այժմ գերեզմանոցում վերականգնվել են անձրևատար առուները, դրվել է պահակատետ, պահակային ծառայությունը կազմակերպել է ՀՀ ոստիկանությանը, թողել են առուներ, որտեղից հնարավոր է նմուշներ հանել` տեսնել թունաքիմիկատները հողի մեջ ներծծվում են, թե` ոչ:

 

Ըստ նրա, կատարած աշխատանքը զուտ ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ գերեզմանոցը բերվել է այն նույն կարգավիճակին, ինչ եղել է սողանքներից առաջ:

 

«Բայց այստեղ վտանգը կայանում է նրանում, որ սողանքը դրանով չի կանգնում, հակառակը, կարող է ակտիվանալ: Գերեզմանոցում սողանքն ակտիվացել էր, քանի որ հողը ծանրացել էր, 500 տոննա թաղել են, հողը վրան են լցրել, հիմա էլ կողքերից աղտոտված հող են վրան լցրել պիտոնով ծածկել են»,-նկատեց նա:

 

Վերջում, Լ. Սիմոնյանը նշեց, որ անհանգստության առիթը չի փոխվել` սողանքը դեռևս ակտիվ է, իսկ թունաքիմիկատների գերեզմանոցն էլ գնտվում է ակտիվ սողանքային գոտում:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ