Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ասոյան. սեզոնային ինֆեկցիաների նշաձողի բարձրացում չի գրանցվել

Ասոյան. սեզոնային ինֆեկցիաների նշաձողի բարձրացում չի գրանցվել

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այժմ հիվանդանոցում բուժում ստացողների թվում աղիքային հիվանդություն ունեցողներն են շատ: Մասնագետը նշեց, որ դա սեզոնային բնույթ է կրում:

 

Բացի աղիքային ինֆեկցիաներից, ըստ նրա տվյալների, հիվանդանոցում կան ջրծաղիկի ու այլ հիվանդություների դեպքեր: Չնայած մասնագետը չցանկացավ թվային տվյալներով խոսել, բայց նշեց, որ անցյալ տարվա համեմատ սեզոնային բնույթ կրող ինֆեկցիաների նշաձողի բարձրացում չի նկատվել:

 

Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը ասուլիսներից մեկում նշել էր, որ ամռանը բնորոշ են աղիքային հիվանդությունները, սակայն նկատել էր, որ լավ շոգից ցանկացած մարդու մոտ, առանց վարակի, կարող է աղիների ֆունկցիայի խանգարում լինել: Դրա համար նա խորհուրդ էր տվել խուսափել փոխոցում պատրաստված և շուտ փչացող սննդամթերքից: ու նկատել էր, որ չի կարելի շոգին օգտվել դրսից գնած «անհայտ ծագման» կրեմային թխվածքներից, քանի որ հայտնի չէ, թե դրանք ինչ պայմաններում են պատրաստվում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ