ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Առողջապահության ոլորտում նկատելի են դրական տեղաշարժեր
Առողջապահության ազգային ինստիտուտում երեկ կայացավ Հայաստանի «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության հերթական՝ 3—րդ համագումարը։ Կազմակերպությունը միավորում է շուրջ 21 հազար բուժաշխատողների։
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքով՝ կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի առողջապահության ոլորտի զարգացման բնագավառում՝ իրականացնելով այնպիսի քայլեր, որոնք ծառայում են ժողովրդի առողջության բարելավմանը։
Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները աստիճանաբար տալիս են դրական արդյունքեր։ Դրական տեղաշարժերից Հ. Քուշկյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ կազմակերպության գործունեության շնորհիվ 2007 թվականի ընթացքում առողջապահական համակարգի ունեցած 6 մլրդ 600 մլն դրամ կրեդիտորական պարտքն այսօր կազմում է 500 մլն դրամ, որը համարվում է ոչ վտանգավոր, աշխատանքային ընթացիկ պարտք։ Կազմակերպության գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ կազմակերպությունը ոչ միայն ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին եւ դրանց լուծմանը, այլեւ զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ՝ արձագանքելով հասարակական հնչեղություն ունեցող բոլոր հարցադրումներին եւ արդյունավետ գործունեություն ծավալելով թե Երեւանում, թե մարզերում։
Համագումարը Հարություն Քուշկյանին ընտրեց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ։ Վերընտրվեցին կազմակերպության համանախագահներ Դերենիկ Դումանյանը, Արա Մինասյանը եւ Արա Բաբլոյանը, ինչպես նաեւ խորհրդի 47 անդամները։
21.11.2009
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







