ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան պոլիկլինիկաների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը:
Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ դեղերի մյուս մասը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը, լսել շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները:
Ներկաներն արձանագրել են, որ հակաբիոտիկների` դեղատոմսով դուրս գրումն աստիճանաբար հունի մեջ է ընկնում, առանձնակի խնդիրներ չեն դիտվում:
Ընդգծվել է, որ դեղերի դուրս գրման համար նախատեսված դեղատոմսը որոշակի փոփոխությունների է ենթարկվում` արհեստական խոչընդոտներ չստեղծելու ոչ պացիենտների, ոչ էլ բժիշկների համար: Միաժամանակ, քայլն ուղղված է բժիշկների կողմից կոնկրետ դեղագործական ընկերությունների արտադրության դեղերի նշանակումն ու ուղղորդումը բացառելուն:
Ի պատասխան մտահոգության, որ դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներ այցելության թվի կտրուկ ավելացումը կարող է հանգեցնել հերթերի ու դժգոհությունների` փոխանցվել է նախարարի հստակ դիրքորոշումը` պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին սահմանել հերթապահություն, հստակ քայլեր ձեռնարկել` կտրուկ բարելավելու ծառայության որակը բուժօգնության առաջնային օղակում:
Այսօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, եւ առողջապահության նախարարությունում հավաքագրվելու են թե համակարգային փոփոխությանը, թե դեղերի որակին ու դուրսգրմանն առնչվող խնդիրներն ու դժգոհությունները:
18.07.2018 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmjGvSJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
