ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պետգնումները և պետական պատվերով դեղերի ձեռքբերումն ու բաշխումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության առանցքում
Հայաստանյան առողջապահական համակարգում բարեփոխումները կշարունակվեն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրերի շարունակման և դրանց նոր թափ հաղորդելու միջոցով: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար Լայլա Բաշանի հանդիպման ժամանակ:
Միջազգային այս կառույցը Հայաստանի հետ համաձայնագրի շրջանակներում օժանդակում է առողջապահության նախարարությանը՝ արտահիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի բուժման որակի բարելավում, մոր և մանկան, ինչպես նաև վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիության բարձրացում:
Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է համատեղ ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը, քանի որ ծրագրային որոշ բաղադրիչներ արդեն մոտ են ավարտին: Դրանք կերկարաձգվեն ու կվերանայվեն: Մասնավորապես, տուբերկուլոզով հիվանդացության իրավիճակի նոր լայնածավալ գնահատում կսկսվի, նաև տան պայմաններում հիվանդների խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոդել կփորձարկվի:
Համատեղ ջանքերն ուղղված են նաև հանրային ծառայությունների մատուցման համակարգն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելուն: Ուստի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կենտրոնացված գնումների համակարգով ձեռք բերվող դեղերի և բժշկական պարագաների լոգիստիկայի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը: Սա քայլ է՝ միասնական համակարգում դիտարկելու պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ձեռքբերման, հատկացման ողջ գործընթացը՝ հանրության համար կարևոր այս հարցը վերահսկողության տակ պահելու նպատակով: Պետպատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացումը և պետգնումների գործընթացն առավել թափանցիկ դարձնելու հարցերը ևս եղել են օրակարգում:
ԱՄՆ ՄԶԳ հետ առողջապահության նախարարության գործակցությունը ներառում է նաև նորածնային խնամքի ծառայությունների որակի բարելավման ծրագրեր: Այս նպատակով կազմակերպվում են բուժաշխատողների վերապատրաստումներ, սահմանվում են նորածնային խնամքի չափորոշիչներ: Գործակալությունը նաև Երևանի և մարզերի 36 հիվանդանոցների տրամադրել է շուրջ 456 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ՝ նպաստելու նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների հիվանդացության և մահացության մակարդակի նվազեցմանը:
Իսկ լաբորատոր կենսաանվտանգության և վարակների վերահսկման միջոցների բարելավման նպատակով տեխնիկական օժանդակություն կցուցաբվի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի և մարզային մակարդակի 2 լաբորատորիայի:
Քննարկման թեմա է դարձել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը:
25.06.2018 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
