Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղագործությանն առնչվող նոր կարգավորումները՝ քննարկման թեմա

ՀՀ ԱՆ. Դեղագործությանն առնչվող նոր կարգավորումները՝ քննարկման թեմա

Դեղագործությանը, դեղերի շրջանառության ու պահպանման պատշաճ պայմանների ապահովմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանում «Որակի ապահովման բաղադրիչները դեղի կենսացիկլի ընթացքում» թեմայով անցկացված համաժողովի ժամանակ:

Հարցերի քննարկմանը մասնակցել են ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ՝ հայաստանյան արտադրողներ, ներմուծողներ, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչություններ, դեղատներ, կլինիկական հետազոտություն ծավալող կազմակերպություններ, նաեւ՝ մասնագետներ կրթական համակարգից:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են այն պարտադիր պայմանները, որոնց համապատասխան պետք է իրականացվի դեղերին առնչվող ցանկացած գործողություն: Ընդգծվել է դեղի որակի ապահովման սկզբունքների կիրառման կարեւորությունը դեղի ստեղծումից մինչև վերջնական սպառում: 

Հայաստանում դեղագործության ու դեղերի շրջանառության ոլորտներին առնչվող իրավական ակտերում փոփոխություններն ու կարգավորումները եւս դարձել են քննարկման թեմա: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներդրվում են դեղերի պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրության, բաշխման գործունեության նոր կանոններ՝ (GCP, GMP, GDP, GSP) ապահովելու նոր երաշխիքներ դեղերի անվտանգության, արդյունավետության եւ որակի հարցում: Ըստ այդմ՝ կարեւորվում է ոլորտում գործող բոլոր տնտեսվարողների իրազեկումը:

Անորակ և կեղծ դեղերի օգտագործման հետևանքներն անհամեմատ ավելի ծանր են, քան այլ ապրանքներինը, ուստի դրանց շրջանառությունն առավել խիստ կարգավորվող ոլորտներից է:

Համաժողովը կազմակերպել էր ՀՀ Դեղագործության զարգացման ասոցիացիան՝  ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ գործակցությամբ:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այսօրինակ հանդիպումների միջոցով ստեղծել մի հարթակ՝ դեղերի ոլորտում նոր կարգավորումների շուրջ հարցերը քննարկելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ