Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պատասխանում ենք դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին

ՀՀ ԱՆ. Պատասխանում ենք դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին

Հարց. 1. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի:

Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր, որոնք ունեն նույն քիմիական բաղադրությունը: Ֆիրման դեղատների հետ պայմանավորվում է, որ վաճառեն իր դեղը, ինքն էլ նրանց «ատկատներ» է տրամադրում: Այս խոշոր ստվերը հաշվարկված չէ։

Պատասխան. 1. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար են:

Համաձայն ՀՀ կառավարության 1402-Ն որոշման 19-րդ կետի` ամբուլատոր բժշկական քարտի բացակայության դեպքում դեղատոմսի վրա կարող է նշվել հիվանդության պատմագրի կամ պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերի՝ ամփոփաթերթի (էպիկրի¬զի), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման համարը:

2. Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի` Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի չափով:

Հարց. Գյուղերում չկան հիվանդանոցներ, լավագույն դեպքում ամբուլատորիաներ են, որտեղ միայն բուժքույր է։ Ի՞նչ պետք է անի բնակիչը անհապաղ դեպքերում, եթե, օրինակ, գիշերը վատանում են և դեղորայքի կարիք լինի:

Պատասխան. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում աշխատում են ԱԱՊ բժիշկներ, իսկ բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ)՝ բուժքույրեր: ՀՀ բոլոր այն գյուղերը, որոնք չունեն ամբուլատորիաներ, կցված են մոտակա գյուղական բժշկական հաստատությանը, որի բժիշկներն էլ սպասարկում են պացիենտներին: Ամբուլատորիաները շուրջօրա չեն աշխատում, հետևաբար շտապ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերում հարկավոր է դիմել տվյալ համայնքը սպասարկող շտապօգնության ծառայությանը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բազմաթիվ դեղեր մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։ Դրանց թվում են`

 

  • ՑԱՎԱԶՐԿՈՂ,
  • ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ,
  • ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ,
  • ՏԵՂԱՅԻՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ,
  • ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ,
  • ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽԻ,
  • ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
  • ՀԱԿԱՀԱԶԱՅԻՆ ԵՎ ԽՈՐԽԱԲԵՐ,
  • ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ,
  • ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
  • ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
  • ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ,
  • ԼԵՂԱՄՈՒՂ,
  • ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ,
  • ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ,
  • ԴԻԱՐԵԱՅԻ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ),
  • ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ,
  • ԹՈՒԹՔԻ (ՀԵՄՈՐՈՅ) ԲՈՒԺՄԱՆ,
  • ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ,
  • ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ,
  • ԱՆՈԹԱՊԱՇՏՊԱՆԻՉ,
  • ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ,
  • ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ,
  • ԻՄՈՒՆԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ,
  • ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ,
  • ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ,
  • ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
  • ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՏԻՍԵՊՏԻԿՆԵՐ,
  • ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ և բազմաթիվ այլ դեղեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ