Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության`հակաալերգիկ, սրտանոթային (հեղձուկամարիչներ, ռիթմակարգավորիչներ), հակագերճնշումային, հակախոցային, հակապարկինսոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակախոլեստերինային և այլ դեղեր.

  • Ցիտերիզին 10մգ N7
  • Վերապամիլ հքլ ԴՁ դհտ 180մգ N500
  • Ապրիսո (մեսալամին) ԴՁ դպճ 0,375գ N120
  • Լանսոպրազոլ ԵԱ դպճ 15մգ N30
  • Լովաստատին դհտ 10մգ N60
  • Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 25/100մգ N10x10 (Նակոմ)
  • Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 50/200մգ N10x10 (Նակոմ)
  • Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N100
  • Մոտրին (իբուպրոֆեն) գելային դպճ 200մգ N120
  • Տրիամցինոլոն ացետոնիդ նրբաքսուք 0,025% 80գ
  • Ցելեկոքսիբ դպճ 200մգ N10x10
  • Գաբապենտին դպճ 100մգ N100 U GB5020

 

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը:

 

Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

 

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ