Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել. ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ

ՀՀ ԱՆ. Անվավեր է ճանաչվել. ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և «Շերինգ-Պլաու Սենտրալ Իստ ԱԳ» Շվեյցարիա ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

1. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 50մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և  սպիրտային անձեռոցիկներ (2)»,

2. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի,  80մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և սպիրտային անձեռոցիկներ(2)»,

3. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ, դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 100մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և  սպիրտային անձեռոցիկներ (2)»,

4. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ ,  դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 120մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և  սպիրտային անձեռոցիկներ (2)»,

5. «ՊեգԻնտրոն, պեգինտերֆերոն ալֆա-2բ,  դեղափոշի և լուծիչ ներարկման լուծույթի, 150մկգ/0,5մլ, երկխցիկ գրիչ-ներարկիչ (CLEARCLICK) փոշով և 0,7մլ լուծիչով, ասեղ և  սպիրտային անձեռոցիկներ (2)»:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2015 թվականին, բայց չեն ներմուծվել, ինչպես նաև դրանց համարժեք փոխարինողները գրանցված են և առկա են դեղատներում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ