Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» ընկերության PMZ-1602 սերիայով արտադրված «Պրոմեզ, օմեպրազոլ» դեղի վաճառքը ՀՀ-ում

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» ընկերության PMZ-1602 սերիայով արտադրված «Պրոմեզ, օմեպրազոլ» դեղի  վաճառքը ՀՀ-ում

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «լուծելիություն I փուլ» կետով: Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ