ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Հերթական հանդիպում դեղ արտադրողների և ներկրողների հետ
Հայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու և առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։
Նա ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։
Երկուստեք կարևորվեց այդ աշխատանքների, ինչպես նաև արյունատվության գործընթացների համակարգումը նախարարության կողմից։
Այնուհետև շարունակվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։ Ներկայացված հարցերի շուրջ որոշակի փոխհամաձայնություններ ձեռք բերվեցին։
Նախարարը կարևորեց, որ մեր դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել' դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը և հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։
«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլև ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը' ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարևորությունը։ Ընդգծեց, որ պատրաստ է դեղ արտադրողներին և ներկրողներին հետաքրքրող սկզբունքային բոլոր հարցերի քննարկմանը, սակայն ընդունվող որոշումները չեն կարող լինել ի հաշիվ դեղերի որակի և անվտանգության։
15.04.2016 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
