ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսում
2016 թվականի մարտի 4-ից 6-ը տեղի ունեցավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: EXPO-ի շրջանակներում անցկացվեց մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Յունիմեդիքալ ընկերությունը` իր ԼարիՍտոմ ապրանքանիշով:
Ցուցահանդեսին մասնակիցում էին տարբեր բժշկական ուղղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:
Յունիմեդիքալ ընկերությունը ներկայացնում է իր տեսակում առաջին` բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված բացառապես բնական բաղադրիչներից բաղկացած խտանյութը: Խտանյութը նախատեսված է նաև ակնեի և 1-ին տիպի Herpes simplex վիրուսի դեմ պայքարում (շուրթերի վրա առաջացած հերպես):
Յունիմեդիքալը Լարիստոմ ապրանքանիշի և խտանյութի արտոնագրի էքսկլյուզիվ սեփականատերն է:
Խտանյութը` լինելով նորություն ստոմատոլոգիայի և լարինգոլոգիայի ոլորտներում, արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը և կարճ ժամանակամիջոցում գրավել թե՛ մասնագետների և թե՛ պացիենտների ուշադրությունն ու վստահությունը:
ԼարիՍտոմը բաղկացած է 7 բարձր արդյունավետություն ունեցող բնական բաղադրիչներից` իսլանդական մամուռ/ ոսկեհազարուկ, եղեսպակ, խնկեղեգ, երիցուկ դեղատնային, էվկալիպտ, ակնամոմ, անանուխ: Լարիստոմն ունի հակաբորբոքային, մանրէասպան, հակասնկային, արյունականգ, իմունակարգավորող ազդեցություն:
![]() |
![]() |
![]() |
Խտանյութն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն ինչպես աերոբների, այնպես էլ անաերոբների վրա: Շնորհիվ իր խտության և օգտագործման եղանակի, ԼարիՍտոմը կարելի է օգատագործել բազմակի անգամ և երկարաժամկետ: Այն ունի հաճելի նուրբ համ, չի առաջացնում դառնության և այրոցի զգացողություններ:
Յունիմեդիքալ ընկերությունը հրավիրում է համագործակցության և հնարավորություն է տալիս ներկայացնել ԼարիՍտոմ յուրօրինակ բուժիչ խտանյութը առողջապահության, դեղագործության և ստոմատոլոգիայի բնագավառում աշխատող արտասահմանյան ընկերություններին: Համագործակցության մասին համաձայնության ձեռք բերման դեպքում կառաջարկվեն բրենդը ներկայացնելու փոխշահավետ և արտոնյալ պայմաններ:
Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք գրել Յունիմեդիքալ ընկերության էլեկտրոնային հասցեին` larystom@mail.ru, ինչպես նաև այցելել ընկերության պաշտոնական կայք` www.larystom.com :
![]() |
![]() |
![]() |
07.03.2016 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






