Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտին վերաբերող հարցերը` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտին վերաբերող հարցերը` ուշադրության կենտրոնում

Հայաստանյան դեղարտադրող և դեղներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:

Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:

Քննարկվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ