Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքի նախագծին

ՀՀ ԱՆ. Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքի նախագծին

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: ՀՀ կառավարությունում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ օրենքների նոր նախագծերով կանոնակարգվում են դեղատոմսով դեղերի շրջանառությունը, գրանցումը, զուգահեռ ներմուծումը, գովազդը և այլ խնդիրներ: Օրենքների ընդունմամբ` ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական ու ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով: 

 

«1998թ. «Դեղերի մասին» օրենքը չէր համապատասխանում ներկա մարտահրավերներին, բժշկագիտության փոփոխվող շուկային և պահանջում էր նոր մոտեցումներով փոփոխությունների իրականացում»,-ասաց Արմեն Մուրադյանը: Նախարարը նշեց, որ կլինիկական և նախակլինիկական հետազոտություններից մինչև դեղի դուրս գրում ողջ շղթան ներառված է «Դեղերի մասին» օրենքի նախագծում: Նա շեշտեց, որ դեղերի ոլորտն ամենօրյա ուշադրության կենտրոնում է և նոր օրենքով կարևորվում են դեղերի որակի, անվտանգության և մատչելիության հարցերը: 

 

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև սուր շնչառական վարակներին` ընդգծելով, որ հանրապետությունում համաճարակ չի արձանագրվել, այլ մեկ ու կես անգամ գերազանցել է համաճարակային շեմը: Համաճարակ է հայտարարվում, երբ ցուցանիշները համաճարակային շեմը գերազանցում են հինգ և ավելի անգամ: Նախորդ շաբաթ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը գնահատվել է որպես բռնկում, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունը գարնանային արձակուրդները երկարաձգելու վերաբերյալ առաջարկ ներկայացներ ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Նախարարի տեղակացմամբ` ձեռնարկված միջոցառումների արդյունքում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ընդհանուր թիվն օրական 1900-ից հասել է 1400-ի: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` 127-ից հասնելով 85-ի: Հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում: 

 

Նախարարը հայտնեց, որ վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են նաև ռիսկային մանկապարտեզները: «Յուրաքանչյուր մանկապարտեզ այս օրերին եղել է խիստ հսկողության ներքո, արդյունքում ժամանակավորապես փակվել է 7 մանկապարտեզ, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը` Տավուշի և 1-ը` Վայոց ձորի մարզերում»,- նշեց Արմեն Մուրադյանը: 

 

Առողջապահության նախարարը պատասխանեց նաև մի շարք այլ հարցերի:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ