ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում դեղ ներկրող և արտադրող ընկերությունների հետ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց հայաստանյան դեղ ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ: Անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերին:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ստորագրվել են Դեղերի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրեր ու Բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագիր, որոնք նախատեսում են ԵՏՄ անդամ պետությունների համար դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների ձևավորում 2016թ. հունվարի 1-ից, ինչն ամրագրված է ԵՏՄ-ի մասին պայմանագրում:
Միաժամանակ, մինչև 2016թ. հունվարի 1-ը ԵՏՄ անդամ պետությունները պետք է ապահովեն դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտի ներդաշնակություն, որոնք սահմանվում են ընդհանուր պահանջների որակի վերահսկման մեթոդների, դեղամիջոցների որակը փորձարկելու համար անհրաժեշտ սարքավորումների, փաթեթավորման նյութերի, ռեակտիվների, դեղաձևերի, դեղագործական նյութերի, ստանդարտ նմուշների, օժանդակ նյութերի նկատմամբ` դեղեր արտադրելիս:
Համաձայնագրերի նորմերի ընդունման արդյունքում ընդհանուր մոտեցումների գործնական իրականացման համար 2015թ. ընթացքում պետք է ընդունվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտավորապես 40 ակտ:
Ներկայումս դրանց մշակումը շարունակվում է ԵՏՀ-ին կից գործող դեղամիջոցների և բժշկական ապրանքների շրջանառության ոլորտի աշխատանքային խմբերի կողմից և այս պահին շրջանառության մեջ է դրվել ութ նախագիծ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դրոշմապիտակավորման գործընթացին, որը նախարարի գնահատմամբ կայացած է:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական դարձնել հանդիպումները` դեղերին վերաբերող ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտին առնչվող այլ խնդիրներ քննարկելու նպատակով: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:
Հանդիպման ավարտին նախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվամբ վերանվանելու մասին առաջարկը:
23.01.2015 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
