Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ կառավարությունը հաստատակամ է դեղորայքի պարտադիր դրոշմավորում իրականացնելու հարցում. artsakhpress.am

ՀՀ կառավարությունը հաստատակամ է դեղորայքի պարտադիր դրոշմավորում իրականացնելու հարցում. artsakhpress.am

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխություններով` նոյեմբերի 1-ից պետք է կատարվի դեղորայքի պարտադիր դրոշմավորում: Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ոլորտի ներկայացուցիչների կարծիքը փոխանցեց, թե օրենքի այդ դրույթը չի կարող արդյունավետ լինել, քանի որ ոլորտում ստվերը բավական փոքր է ու չի կրճատվելու:

 

«Ապրանքի քանակը միանգամից ֆիքսվում է սահմանին` Ֆիննախի ու Առողջապահության նախարարության կողմից, այսինքն` լրացուցիչ հաշվառման անհրաժեշտություն չկա: Պետությունը 1 մլն 300 հազ. դրամի լրացուցիչ ծախս է կատարելու` դրոշմապիտակների վճարը փոխհատուցելիս: Արդյունքում` անպտուղ աշխատանք է արվելու, բյուջե լրացուցիչ մուտքեր չեն լինելու, տուժելու են քաղաքացիները։Աշխարհի ոչ մի երկրում դեղերի դրոշմապիտակների հաշվառում չի կատարվում»,- ասաց Աղվան Վարդանյանը։

 

«Կառավարությունում եւս քննարկումներ եղել են բարձրացված հարցի շուրջ և հանգեցրել են այն եզրակացության, որ շուկայում առկա անգամ փոքր քանակությամբ կեղծ դեղերը կամ չգրանցված դեղերը կարիք ունեն պարտադիր հսկողության:

 

Եվ այդ առումով յուրաքանչյուր դեղամիջոց, որը ստեղծվում է ՀՀ-ում կամ ներմուծվում է, վերահսկվում է։ 43000 դեղամիջոցները, որոնք սպառողին հասնում են 55000 դեղաձեւ քանակությամբ, ամբողջովին հաշվառվել է եւ դա բացարձակ չի ազդել դեղի գնի վրա»,- պատասխանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ