ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղարտադրողների հետ փոխըմբռնման հուշագիրը բաց է ստորագրման համար
Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում ստորագրելու համատեղ երկկողմ հուշագիր դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր պաշտոնավարման եռամսյակն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողի կողմից հնչեցված հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի ստորագրել դեղարարտադրողների հետ համատեղ հուշագիրը, պարզաբանեց, որ հուշագիրը ոչ թե չի ստորագրվել, այլ գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունում:
Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է իրականացնելու դեղերի արդյունավետության, որակի և անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումները, մասնավորապես` ուսումնասիրություններ,գիտական վերլուծություններ, դեղերի որակի և շրջանառության վերահսկողությանն ուղղված այլ գործողություններ:
«Սակայն միջոցառումները չպետք է ազդեն դեղերի մատչելիության վրա և չհանգեցնեն դրանց գների բարձրացմանը»,-շեշտեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ երկկողմ հուշագիրը օգոստոսի 1-ից բաց է և պատրաստ ստորագրման:
Այս փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք:
Այն, անշուշտ, կնպաստի բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
Փոխըմբռնման հուշագրով կկարևորվի նաև դեղերի շրջանառությունը արդի միջազգային չափանիշներին և կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Փաստաթղթի ստորագրումը ենթադրում է Հայաստանում դեղային քաղաքականության, դեղերի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության, իրավական այլ ակտերի անվերապահ իրականացմանն ուղղված միջոցառումներ։ Համագործակցությունը կնպաստի նաև տեղական դեղարտադրողների պատշաճ արտադրական գործունեության ընդունման աջակցմանն ու խրախուսմանը, տեղական դեղերի արտադրության խթանմանն ու ընդլայնմանը, շրջանառվող դեղերի որակի, արդյունավետության, անվտանգության և մատչելիության ապահովմանը, կեղծ, չգրանցված, ոչ օրինական ճանապարհով ներմուծված դեղերի շրջանառության կանխարգելմանը և բացառմանը:
Հուշագրի ամբողջական տեքստին ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն կամ զանգահարել 52-27-21 հեռախոսահամարով
02.08.2014 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
