Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայաստանի տարածքում վաճառվող դեղորայքը պարտադիր պիտի գնանշվի. 168 Ժամ

Հայաստանի տարածքում վաճառվող դեղորայքը պարտադիր պիտի գնանշվի. 168 Ժամ

Հուլիսի 16-ին Դեղ արտադրողների ու ներմուծողների միությունը հայտարարեց թանկացման նոր ու անսպասելի ոլորտի մասին: 2014թ. հոկտեմբերի 1-ից հարազատ իշխանությունները նոր պահանջներ են ներկայացնելու:

 

Այդ օրվանից հետո Հայաստանի տարածքում վաճառվող դեղորայքը պարտադիր պիտի գնանշվի: Արտադրող ու ներմուծող բոլոր խոշոր ընկերություններն ընկնում են նոր ու մեծ ծախսերի տակ: Նախ դրոշմանշման համար պահեստավորման ու արտադրական նոր տարածքներ պիտի ձեռք բերեն: Ապա՝ պետք է կազմակերպեն դրոշմանշման աշխատանքները: Այս ծախսերն, իհարկե, կներառվեն դեղորայքի գնի մեջ:

 

Հայտնի է, որ վերջին տարիներին մենք՝ հայաստանցիներս, բժշկի դիմում ենք, ընդունված արտահայտությամբ ասած՝ երբ «դանակը ոսկորին է հասնում»: Իսկ բժշկի դիմած քաղաքացիները կհաստատեն, որ զուտ բժշկական ծառայության վճարներն անհամեմատելի են դեղորայքային ծախսերի հետ: Հայաստանում դեղորայքը շատ թանկ է: Դեղատներում ինքներդ կարող եք համոզվել, որ բնակչությունը դեղորայքը հատիկ-հատիկ՝ հաբերով է գնում: Գնային տարբերությունը Վրաստանի հետ, օրինակ, կազմում է 35-40 տոկոս: Հետևաբար` բարդ չէ պատկերացնելը, թե նոր թանկացումն ինչ նկատելի կլինի բնակչության համար:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. pharm-business.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ