Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Առողջապահության նախարարությունում քննարկվել են դեղերի ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարարությունում քննարկվել են դեղերի ոլորտի բարեփոխումները

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով եւ դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելն է, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների եւ դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորությունների սահմանումը, գրում է news.am-ը:

 

Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում:

Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ եւ կիրառելու է պատասխանատվության միջոցներ առողջապահության, այդ թվում` դեղերի շրջանառության ոլորտում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Հիմնական դեղերի նոր ցանկը:

Պարզեցվել են դեղերի գրանցման եւ վերագրանցման ընթացակարգերը։

Մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կենտրոնացված եւ ապակենտրոնացված կարգով դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի չափորոշիչներ հաստատելու մասին» որոշումը, ինչը կանոնակարգում է դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի կազմման կարգը:

2013-ին իրականացվել է վերջին տասնամյակների ընթացքում կուտակված շուրջ 30 տոննա ժամկետանց դեղերի ոչնչացումը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դեղերի շրջանառության ոլորտում Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պարբերաբար կատարել է հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաեւ բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) եւ մեծածախ գների ուսումնասիրություններ` ըստ ներկրող կազմակերպությունների: Այնուհետեւ մշտադիտարկման արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողով։

Լուրջ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ ՀՀ կառավարության կողմից տրված լիազորության շնորհիվ առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ինսուլինի գնումը կատարել անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ից` կնքելով 5 տարվա պայմանագիր։ Միայն 2014 եւ 2013 թվականների գների համեմատությամբ արդյունքում խնայվում է շուրջ 600 մլն դրամ։ Խնայողություններ են եղել նաեւ այլ դեղերի գնման արդյունքում։ Բոլոր այդ գումարները կուղղվեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի լրացուցիչ անհրաժեշտ քանակների, ինչպես նաեւ նոր անուն դեղերի ձեռքբերման նպատակով։

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում վերջերս հաստատված Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրի ուղղություններից մեկն էլ դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավումն է։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. picma.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ