Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայաստանում թանկանում են դեղամիջոցներն ու բուժսպասարկումը

Հայաստանում թանկանում են դեղամիջոցներն ու բուժսպասարկումը

Ուսումնասիրելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները` պարզ է դառնում, որ անցած տարվա համեմատ մեր երկրում թանկացել են և՛ դեղամիջոցները, և՛ բուժսպասարկումը:

 

Այս տարվա առաջին կիսամյակում` անցած տարվա նույն ժամանակի համեմատ Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են 5.3 տոկոսով և դրանցից ամենաարագը թանկացել են դեղամիջոցները` միանգամից 8.3 տոկոսով:

Ծառայությունների գները նույն ժամանակում բարձրացել են ընդամենը 2.6 տոկոսով, սակայն բուժսպասարկումը թանկացել է միանգամից 11.5 տոկոսով: Այստեղ թանկացմամբ հատկապես աչքի են ատամնաբուժական ծառայությունները:

Այս տարվա հունվար-հունիսին` անցած տարվա նույն ժամանակի համեմատ ատամների բուժումը թանկացել է 15.5 տոկոսով, իսկ պրոթեզավորումը` 12.3 տոկոսով:

Ըստ ԱՎԾ տվյալի` այդ ժամանակահատվածում ոլորտում էժանացել է միայն «Ամպիցիլին» դեղամիջոցը` 3.3 տոկոսով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dengi.onliner.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ