Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղերի մասին նոր օրենքը կարող է սահմանափակել մրցակցությունը դեղերի շուկայում. «Էսկուլապի» տնօրեն

Դեղերի մասին նոր օրենքը կարող է սահմանափակել մրցակցությունը դեղերի շուկայում. «Էսկուլապի» տնօրեն

«Դեղերի մասին» օրենքի նախագիծը կարող է լրջորեն վնասել մրցակցությանը դեղերի շուկայում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 1996 թ. ընդունված ու ներկայում գործող օրենքը հնացել է եւ շտկումների կարիք ունի, սակայն շրջանառության մեջ մտած նոր նախագիծն անընդունելի կետեր է պարունակում:

Այսպես՝ սահմանվել է, որ ներկրողները միջնորդավորված մատակարարից դեղ ներկրելու իրավունք չունեն, դա պետք է անեն կամ արտադրողից, կամ արտադրողի համաձայնությամբ՝ այլ մատակարարից: Սակայն, Գ. Գրիգորյանի կարծիքով, դա էապես սահմանափակում է մրցակցությունը, արտադրողին ու նրա ներկայացուցչին հնարավորություն է տալիս գին թելադրել:

Հայտնի է, որ  եվրոպական դեղարտադրողները տարբեր տարածաշրջանների առաջարկում են տարբեր փաթեթավորմամբ եւ տարբեր գներով դեղեր: Հայաստանը հաճախ հայտնվում է բարձր գնային տարածաշրջանում, ու մեր ընկերությունները հնարավորություն են ստանում նույն դեղը ավելի էժան ներկրել այլ տարածաշրջանից: Օրինակ՝ շվեյցարական «Վոլտարենն» ավելի նպատակահարմար է ձեռք բերել Լեհաստանի պահեստներից, քան անմիջապես արտադրողից:

Գ. Գրիգորյանն ասում է, որ ներկայումս իրենք նման հնարավորություն ունեն, սակայն եթե օրենքը ներկա խմբագրմամբ ընդունվի՝ այդ հնարավորությունից կզրկվեն: Իսկ դա իր հերթին կհանգեցնի որոշ դեղերի թանկացման:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ