Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Երևանում մեկնարկեց դեղերի կեղծման դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացը

Երևանում մեկնարկեց դեղերի կեղծման դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացը

Երևանում այսօր մեկնարկեց դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի դեղերի որակի ու առողջապահության վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» համատեղ ջանքերով և «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» աջակցությամբ:

 

Դասընթացին ներկա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախարարի անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին, և ասաց, որ այս թեման շատ կարևոր է և առաջնային:

 

«Արդեն քսան տարի է այս ոլորտը մեզ մոտ ազատականացվել է, սակայն պատշաճ չի կարգավորվել: Այսօր Հայաստանում դեղերի շրջանառության գործում ունենք բազմաթիվ խնդիրներ: Կեղծ դեղերը կազմում են այս չկարգավորված հարցերի մի մասը, և դրանց լուծման համար կառավարությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր»,- ասաց նա`մատնանշելով ընդունվելիք նոր օրենքը, որով կկարողանան կարգավորել դեղերի շուկայում առկա խնդիրները:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵԽ դեղերի որակի և առողջապահության վարչության դեղերի կեղծման դեմ պայքարի հարցերով պատասխանատուՍաբինա Վալսերը, ով ասաց, որ իրենք գոհ են, որ Հայաստանը հյուրընկալել է տարբեր երկրների ներկայացուցիչների: «Այն երկիրը, որը ոլորտում խախտում է արձանագրում, նշանակում է` ճիշտ ուղու վրա է: Հայաստանը նույնպես այդ երկրներից է»,– ասաց նա:

 

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանն ասաց, որ մեծ պատիվ է, որ նման միջոցառում անցկացվում է Հայաստանում։

 

«Հույս ունեմ, որ եվրոպական հարուստ փորձի փոխանակման արդյունքում մենք կունենանք մեծ ձեռքբերումներ»,- ասաց նա։ 

Նշենք, որ դասընթացին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի և Հայաստանի դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների, մաքսային և իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ