Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

GMP ստանդարտի ներդրումը Հայաստանում 2-3 անգամ կմեծացնի հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալը. փորձագետ

GMP ստանդարտի ներդրումը Հայաստանում 2-3 անգամ կմեծացնի հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալը. փորձագետ

GMP (Good Manufacturing Practice - Պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտի ներդրումը Հայաստանում 2-3 անգամ կմեծացնի հայկական դեղերի արտադրության և արտահանման ծավալը, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։

 

Հայաստանի դեղ արտադրող ընկերությունները մինչև 2013թ. հունվարի 1-ը պետք է ներդնեն եվրոպական GMP ստանդարտներ, իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայկական դեղագործական ձեռնարկություններում վերահսկողություն կիրականացնի հսկելու համար, թե որքանով է արտադրանքը համապատասխանում GMP չափանիշներին։

 

«Այսօր արդեն հայկական դեղագործական արտադրանքի 50 տոկոսն արտահանվում է ԱՊՀ շուկա, և նման ստանդարտի ներդրումը կբացի եվրոպական շուկայի դռները» Ստանդարտի ներդրումը 2-3 անգամ կմեծացնի արտադրության ու արտահանման ծավալները»,– ասաց Զաքարյանը։

 

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,3 տոկոսով և ընթացիկ գներով կազմել շուրջ 2,7 մլրդ դրամ:

 

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ գումարի դեղագործական արտադրանք (2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12,3 տոկոսանոց աճ), այդ թվում նաև 935,2 մլն դրամի արտադրանք է իրացվել ԱՊՀ երկրներում:

 

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին նշեց, որ այս պահին հայկական ընդամենը երեք–չորս դեղագործական ձեռնարկություններ կարող են մինչև հաջորդ տարվա մարտ–ապրիլ ամիսները համապատասխան եվրոպական հավաստագրեր ստանալ, և նրանց արտադրանքը կբավարարեն միջազգային պահանջները։

 

Նախարարը նշեց, որ Հայաստանում ևս տասնչորս դեղ արտադրող ձեռնարկություններ կան, որոնք հետ պետք է ակտիվորեն աշխատել, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրենց արտադրանքը համապատասխանեցնել այդ նորմերին։

Նրա խոսքով' GMP ստանդարտների համապատասխանեցումն անհրաժեշտ է արտադրանքի իրացման շուկան ընդլայնելու համար։

 

«Առանց փողկապի» հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Միջոցառումը կազմակերպվել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC/USAID) աջակցությամբ: ($1 – 405,96 դրամ):

Սկզբնաղբյուր. www.arka.am
Աղբյուր. http://armenianeconomy.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ