Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղերի շուկայում մեծ է չգրանցված դեղերի շրջանառությունը. Բարձրաձայնում է նախարարը

Դեղերի շուկայում մեծ է չգրանցված դեղերի շրջանառությունը. Բարձրաձայնում է նախարարը

Այսօրվա մամլո ասուլիսում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը,  իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ խոսելով  ոլորտի խնդիրների մասին, ասաց, որ  դեղորայքի շուկայում առկա ամենակարևոր խնդիրը դեղերի գներն են: «Վերջին մեկ- երկու տարիների ընթացքում դեղ արտադրող  կազմակերպություններում էական գնաճ չի արձանագրվել: Կառավարությունը ձեռնարկել է միջոցներ դեղերի ներմուծումը հեշտացնելու համար՝ մասնավորապես  երրորդ երկրի միջոցով դեղ ներմուծող կազմակերպությունները   կարող են դեղեր ներկրել Հայաստան, որը թույլ կտա մատչելի գներով դեղերն իրացնել,   սակայն վերջին  վերլուծությունները ցույց են տվել, որ դեղերի  գների նվազում չի եղել Հայաստանում, ընդհակառակը, գնաճ  է արձանագրվել»,-  մանրամասնեց նախարարը:

 

Խնդրի առաջացման պատճառներից մեկն էլ,  ըստ նախարարի, այն է, որ պետությունը գնագոյացման առումով միջամտություն չի ցուցաբերում դեղերի շուկայում:

 

Դեղերի շուկայում  պետք է դեղերի գրանցման գործընթացը հեշտացնել այն դեպքում, երբ հիմա դրա համար պահանջվում է 180 օր:  Դեղերի շուկայում  մեծ է նաև չգրանցված դեղերի շրջանառությունը:  Դրա պատճառն այն է, որ  փոքր ֆիրմաները չցանկանալով ծախսել ֆինանսներ և ժամանակ, չեն գրանցում դեղերը:

 

Մյուս խնդիրը դեղերի որակին է առնչվում: Մեր պահեստները չունեն համապատասխան պայմաններ դեղերը պահելու համար:  Նախարարի խոսքով՝ այս ոլորտում վերահսկողություն է անհրաժեշտ:

 

Ինչ վերաբերում է անվճար դեղորայքի տրամադրմանը,  Դերենիկ Դումանյանի խոսքով՝  անվճար դեղորայքը պետք է հասնի  դրա կարիքն ունեցող հիվանդներին: «Խնդիրն այն է, որ «Փարոս» համակարգում ընդգրկված  և 36 բալ ունեցողներին, չգիտես ինչու, չեն հասնում այդ դեղերը: Հավանաբար թյուրիմացություն է»,- մանրամասնեց Առողջապահության նախարարը:

 

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հիվանդներին հաճախ ասում են, որ պետպատվերով նախատեսված տեղերը վերջացել են, և հիվանդը չի կարող  բուժվել  պետպատվերով, պրն Դումանյանի խոսքով՝   բուժհաստատությունները չպետք է մերժեն հիվանդին, այլ պետք է նրան հերթագրեն  հետագայում նախարարության կողմից տվյալ բուժհաստատությանը տրվելիք պետպատվերի շրջանակներում բուժվելու համար:

 

Պրն Դումանյանն ուշադրություն հրավիրեց նաև անվճար բուժօգնություն ստանալու խնդրին: «Շատերը չգիտեն իրենց իրավունքների մասին, այն դեպքում, երբ նրանց հասնում է անվճար բուժօգնություն»,- ասաց պրն  Դումանյանը՝ հավելելով, որ բուժհիմնարկների մատուցած ծառայությունների որակը ևս խնդիր է. մենք չունենք  բուժծառայությունների մատուցած որակի գնահատման չափորոշիչներ, ստանդարտներ, բուժման սխեմաներ:

 

Սակայն ոլորտի խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Նախարարի տեղեկացմամբ` հաճախ հիվանդները դժգոհում են բժիշկների  վերաբերմունքից: Այդ  պատճառով  հիվանդ- բժշկական հաստատություն հարաբերություններն այսուհետ կկարգարվորեն պայմանագրով:

 

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ