Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայաստանի դեղ արտադրող ընկերությունները մինչև 2013թ. հունվարի 1-ը պետք է ներդնեն եվրոպական GMP ստանդարտներ

Հայաստանի դեղ արտադրող ընկերությունները մինչև 2013թ. հունվարի 1-ը պետք է ներդնեն եվրոպական GMP ստանդարտներ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը այսօր անդրադառնալով Հայաստանում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնների (GMP) ներդրմանը, նշեց, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` Հայաստանի դեղ արտադրող ընկերությունները մինչև 2013թ. հունվարի 1-ը պետք է ներդնեն եվրոպական GMP ստանդարտներ։ «2011-2012 թվականները դեղարտադրող ընկերությունների համար կարևոր ժամանակաշրջան են, իսկ արդեն 2013 թ-ը կլինի բեկումնային տարի»,- ասաց նա:

Սա, ըստ նրա, նշանակում է, որ հայաստանյան դեղարտադրողները պետք է անցնեն պատշաճ արտադրական գործունեության: Ս.Քրմոյանի խոսքերով, պատշաճ արտադրական գործունեությունը հնարավորություն կտա արտադրանքը որակյալ կերպով հասցնել սպառողին, ավելացնել ներդրումներն ու դեղերի արտադրությունը, ինչպես նաև արտահանել Եվրամիության երկրներ։
Ըստ նրա` պետության մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում կկարողանան դեղարտադրող ընկերությունների նշաձողը բարձրացնել և անցնել սերտիֆիկացման գործընթացը: Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մի քանի առաջատար ընկերություններ բավականին մեծ ներդրումներ են կատարել իրենց արտադրական հզորությունները մեծացնելու առումով և պատրաստ են այս գործընթացն անցնել:

Ս.Քրմոյնաը նշեց նաև, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը նույնպես ենթադրում է ավելացնել արտահանման ծավալները:
Պատշաճ արտարդության ստանդարտների կիրառումը, ըստ նրա, կբերի արտաքին շրջանառության ավելացման, տեղական մրցունակ, անվտանգ և մատչելի դեղերի արտադրության:

Ս.Քրմոյանը այն դեղարտադրողներին, ովքեր այս ուղղությամբ դեռևս քայլեր չեն կատարել, հորդորեց ներդրումներ կատարել:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ