Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայկական դեղարտադրությունը չի զիջում արտասահմանյանին

Դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միությունն ունի 18 անդամ, եւ փորձում է համագործակցել նաեւ դեղագործության ոլորտների հետ կապ ունեցող պատասխանատու պետական մարմինների հետ։ Այս մասին Աղվերանում անցկացված դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Մենք համագործակցության հուշագիր ենք կնքել մի շարք ասոցիացիաների եւ կազմակերպությունների հետ, համալրել ենք մեր միության անդամների շարքը, ինչպես նաեւ մի շարք բարեփոխումներ իրականացրել հայաստանյան դեղագործության ոլորտում»,–ասաց նա։


Ս. Զաքարյանի տեղեկացմամբ՝ միության նպատակն է նպաստել Հայաստանում մրցունակ դեղագործական ոլորտի կայացմանն ու զարգացմանը, ներկայացնել ու պաշտպանել միության անդամ իրավաբանական անձանց շահերը, տրամադրել ուսուցողական տեղեկատվություն, իրավաբանական խորհրդատվություններ եւ օժանդակել մասնագիտական վերապատրաստմանը։


Հայկական դեղագործական ընկերությունների արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանից ներկրվող դեղորայքներին, հայտնեց «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հայկական արտադրության դեղորայքն ավելի մատչելի է, քան արտասահմանից ներկրվածը։ Ըստ Արամ Ղազարյանի՝ դեղորայքի շուկայում այսօր ազատ տնտեսական մրցակցություն է, քանի որ այդ ոլորտը դեռ կայացման փուլում է։ «Սկզբնական շրջանում մեր հիմնական խնդիրը մրցունակության բարձրացումն էր, ինչը հնարավորություն կտար նոր շուկաներ մտնել։ Մենք չունեինք պատշաճ արտադրական գործունեության համար պետականորեն ընդունված չափանիշ, այսինքն՝ չէինք կարող ունենալ մարմին, որը մեր նկատմամբ ապագայում վերահսկողություն կիրականացներ եւ կտար համապատասխանության վկայական»,–ասաց նա՝ հավելելով, որ այժմ իրավիճակն այլ է, եւ հայկական արտադրության դեղերն արտահանվում են ԱՊՀ երկրներ։


Ըստ «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի տնօրենի՝ դեղագործության ոլորտում դեռեւս բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք պետք է փուլ առ փուլ լուծվեն։ «Ներկայումս աշխատանքներ ենք տանելու իրավիճակն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։ Դեղերի ներմուծման հետ կապված՝ նախատեսում ենք Հայաստանում ներդնել պատշաճ բաշխման գործունեության չափանիշը, եւ այս պահին համաձայնություն կա ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունների հետ»,–տեղեկացրեց նա։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ