Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Վ.Դիլանյան. Անհրաժեշտ է կանխել դեղատներում ազատ վաճառվող մի շարք դեղեր, որոնցից թմրամիջոց է ստացվում

Վ.Դիլանյան. Անհրաժեշտ է կանխել դեղատներում ազատ վաճառվող մի շարք դեղեր, որոնցից թմրամիջոց է ստացվում

Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության նախագահ Վահան Դիլանյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին մեկ տարում իրենց կազմակերպությունն ուսումնասիրություն է իրականացրել հանրապետությունում թմրամնյութերի տարածվածության մասին:

 

Թիվ մեկ մտահոգող հանգամանքը, որ ի հայտ է եկել այդ ուսումնասիրությունների ընթացքում այն է, որ հանրապետության դեղատներում ազատ և բավականին մատչելի գնով վաճառվում է դեղորայք, որը հանդիսանում է թմրամիջոց պատրաստելու համար հիմնական միջոց: Նա նույնիսկ այդ դեղորայքի անունները նշեց, ինչը, թերևս, սխալ մոտեցում է, երբ ներկայացվող թեման ենթակա է լուսաբանման:

 

«Այս դեղերն ազատ վաճառվում են Հայաստանի դեղատներում և վտանգավոր են նրանով, որ ավելի ուժեղ հոգեմետ կախվածության մեջ են գցում մարդու, քան բուն թմրանոյւթերը»,-նշեց Վ.Դիլանյանը:

 

Նույն այդ ուսումնասիրությունների արդյունքում իրենք պարզել են (ճիշտ է, այդպես էլ մութ մնաց, թե ինչպե՞ս, եթե համագործակցություն առողջապահության նախարարության հետ չկա), որ Հայաստանում օրական երկու մարդ մահանում է հենց այդ դեղերն օգտագործելու հետևանքով, քանի որ նշված , բայց մեր կողմից անունը չհիշատակվող այդ դեղերն առաջացնում են գանգրենա, գենոֆոնդային այլ տիպի հիվանդություններ և այլն:

 

Դեղերի օգտագործումը, նրա խոսքով, հատկապես երիտասարդության շրջանում ու հատկապես Գյումրիում է տարածված և առհասարակ այդ դեղերի օգտագործողների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով.

 

«Եվ եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, դրա հետ կավելանան նաև մահացության դեպքերը»,- ընդգծեց նա:

 

Օգտագործելով այն առիթը, որ տվյալ ասուլիսը լուաբանվելու է, Վ.Դիլանյանը նախ, դիմեց նույն սեղանի շուրջ ներկա հայաստանյան քաղաքական ուժերի երիտթևերի ներկայացուցիչներին, այնուհետև կառավարությանը` քայլեր ձեռնարկել, որպեսզի վտանգավոր այդ դեղորայքն այլևս ազատ չվաճառվի դեղատներում և, հակառակը` դրանք ներառվեն հոգեմետ դեղերի այն ցուցակում, որը ենթակա է պետական հսկողության:

 

Վ.Դիլանյանը հիշեցրեց նաև, որ օրենսդրության փոփոխությունների համաձայն, ՀՀ քաղաքացիները, որոնք անձամբ են դիմում թմրամոլությունից բուժվելու համար, ազատվում են քրեական պատասխանատվությունից :

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ