Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայաստանյան դեղարտադրողները կլիցենզավորվեն GMP ստանդարտներով

2011թ Հայաստանի բոլոր դեղ արտադրող գործարանները կլիցենզավորվեն GMP (Good manufactory practice) չափորոշիչներին համապատասխան: Այս մասին Aysor-ին ասաց Առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով` Առողջապահության նախարարին հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները ՀՀ-ում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ:

 

Հարությունյանի խոսքերով` պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման մասին որոշումը կառավարությունն ընդունել է 2010 թ. հոկտեմբերի 25-ին, և եվրոպական չափորոշիչների կիրառումը մեր երկրում դեղերի արտադրությունը կհասցնի միջազգային մակարդակի:

 

«GMP –ն ստանդարտ է` սկսած գործարանի ստեղծումից մինչև պրոցես` այսինքն` դեղի արտադրություն, հետևաբար գործող գործարանների համար ժամանակացույցը կունենաք մինչև 2012 թ.-ը: Իսկ այդ ստանդարտի կիրառման արդյունքում, քանի որ միջազգային պահանջ է, մեր արտադրողն ավելի ներկայանալի կդառնա, արտադրանքի արտահանման շրջանակն էլ կընդլայնվի»,- մեկնաբանեց նա:

 

Ի դեպ, Հայաստանում կա 17 լիցենզավորված գործարան, որից 12-ն են գործում. արտադրում են տարբեր դեղահաբեր, աչքերի համար նյութեր, սրվակներով ներարկման միջոցներ և այլն:

 

ՀՀ-ում դեղերի տեղական արտադրությունը շուկայի 12 տոկոսն է կազմում, իսկ տեղական գործարանային դեղերի օգտագործումը` ամբողջի 35-40 տոկոսը:

 

Հիշեցնենք, որ դեղերի արտահանման հետ առողջապահության նախարարությունն, ըստ կառավարության որոշման, որևէ կապ չունի:

 

GMP- լիցենզավորման մասին Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2011 թ. հունվարի 1-ից, իսկ դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը որոշման պահանջներին համապատասխանեցնել մինչև 2012 թ. հունվարի 1-ը։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ