Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղգործակալության լաբորատորիան միջլաբորատորական թեստավորման արդյունքում լավագույն տեղերն է զբաղեցրել

Դեղգործակալության լաբորատորիան միջլաբորատորական թեստավորման արդյունքում լավագույն տեղերն է զբաղեցրել

Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի վերլուծական լաբորատորիան միջլաբորատորական թեստավորման մեջ մի քանի թեստերով լավագույն տեղերն է զբաղեցրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից:

 

Նշվեց, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ներառված է Դեղաբանների միջազգային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կազմակերպված մասնագիտական պիտանիության միջլաբորատորական թեստավորման մեջ:

 

Այս տարվա փետրվարին Դեղաբանների միջազգային կազմակերպությունը տարբեր ցուցանիշներով հետազոտության է ուղարկել հինգ փորձանմուշ: Վերջիններն ուղարկվել են 48 երկրի 48 լաբորատորիա, որոնցից 20-ը` Եվրոպայում, 13-ը` Ասիայում, 8-ը` Աֆրիկայում, 6-ը` Ամերիկայում, 1-ը` Ավստրալիայում:

 

Մի քանի օր անց հայտնի են դարձել տվյալ թեստերի արդյունքները: Այսպիսով` երեք թեստով (թթվայնություն, ռեֆրակտիվ դասիչ, խտություն) Հայաստանի լաբորատորիան գրավել է 1-ին, մեկ թեստով `որակական որոշում` 2-րդ, հալման ջերմաստիճանի թեստով` 6-րդ տեղերը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ