Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

«Առավել անվտանգ դեղեր հայ սպառողի համար». «Հիվանդ սպառողը» պաշտպանված չէ

«Առավել անվտանգ դեղեր հայ սպառողի համար». «Հիվանդ սպառողը» պաշտպանված չէ

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն, այսօրվա ասուլիսում խոսելով դեղերի ոչ հայերեն մակնշման խնդրի մասին նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ վտանգներ է ստեղծվում հիվանդ սպառողների կյանքի, առողջության համար:

 

«Դեղի ներդիրի մեջ հայերեն պետք է նշված լինի, թե ինչ չափաբաժնով, ինչ ցուցումներով պետք է օգտագործել դեղը, ինչպես պետք է երեխայից հեռու պահել այն: Բացի այդ, պետք է նշված լինի` ինչ ջերմաստիճանի պայմաններում պետք է պահվի դեղը, որ չկորցնի իր հատկություններն ու վերածվի մի աղտոտիչի, որը իր հերթին կարող է վնասել մարդու առողջությանը»,-ասաց Ա. Եղոյանը:

 

ՀԿ-ի նախագահի խոսքով, ստուգումները իրականացնում է «Առավել անվտանգ դեղեր հայ սպառողի համար» հասարակական կազմերպությունը: Վերջին տարիներին, ինչպես նկատեց Ա. Եղոյանը, հեռուստաալիքներով լուրջ գովազդային քարոզարշավներ են անցկացվում նոր դեղերի կիրառման մասին, բայց սպառողին տեղեկատվություն տրամադրելու հատվածը բաց է մնում:

 

«Մենք գրությամբ արդեն «Դեղերի մասին» օրենքի նախագիծը ուղարկել ենք կառավարություն ու խնդրել ենք համապատասխան կարգով` քննարկումների արդյունքում, այս ոլորտում ունենալ այն, ինչ ընդունելի է բոլոր քաղաքակիրթ երկրների համար»,-ասաց Ա. Եղոյանն ու նշեց, որ այսօր հայկական շուկայում կան դեղեր, որոնք մակնշված են տարբեր լեզուներով, ընդհուպ մինչև արաբերեն, սակայն հայերեն մակնշում չունեն:

 

Վերջում նա նաև նշեց, որ հաճախ դեղատան աշխատակիցներն էլ առանց կարդալու` չգիտակցելով սխալ տեղեկատվություն են տալիս հաճախորդին, թե քանի անգամ է հարկավոր օգտագործել տվյալ դեղը: Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա Ա. Եղոյանը միանշանակ նշեց, որ այդ երկրներում դեղերի վրա իրենց լեզվով մակնշումն առկա է: Բացի այդ, նա նշեց, որ դեղերի պաշտպանության օրենքը չի մտնում սպառողի իրավունքի պաշտպանության օրենքի մեջ, ինչը` «սխալ է», քանի որ դեղերի մասին օրենքում չի խոսվում սպառողի իրավուքնների պաշտպանության մասին: Իսկ կառավարություն ներկայացրած օրենքի իր նախագծով, ՀԿ-ն պատրաստվում է լրացնել բացը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ