Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Գերմանական և սիրիական արտադրության որոշ դեղամիջոցների գրանցումը Հայաստանում դադարեցվել է

ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի հերթական նիստի եզրակացության, ինչպես նաև Եվրոպական դեղերի գործակալությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն` սիբուտրամին պարունակող դեղերից վտանգն ավելի մեծ է, քան օգտակար ազդեցությունը:

 

Դրանք խթանում են սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 25-ի N 347 որոշումը` առողջապահության նախարարի` այս տարվա ապրիլի 19-ի թիվ 599-Ա հրամանով դադարեցվել են Գերմանիայի ԱԲԲՕՏՏ ԳմբՀ և Քո. ԿԳ արտադրության «Մերիդիա 10մգ (սիբուտրամին) դեղապատիճներ (28,84)» և «Մերիդիա 15մգ (սիբուտրամին) դեղապատիճներ (7,14,28)», Սիրիայի «ԱՍԻԱ Ֆարմասյութիքալ ինդաստրիի» արտադրության «Ռեդակտ (սիբուտրամինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) դեղապատիճներ 10մգ (20)» և «Ռեդակտ (սիբուտրամինի հիդրոքլորիդի մոնոհիդրատ) դեղապատիճներ 15մգ (20)» դեղերի գրանցումը և շրջանառությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ