Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Քննարկվել են դեղերի շրջանառության կարգավորման խնդիրները

Քննարկվել են դեղերի շրջանառության կարգավորման խնդիրները

Այսօր, կավարտվի առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում նախօրեին մեկնարկած «Դեղերի շրջանառության կարգավորումը և Եվրամիության լավագույն փորձը» խորագրով աշխատանքային խորհրդաժողովը:

 

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրին նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից, խորհրդաժողովը կազմակերպվել է կենտրոնի նախաձեռնությամբ` Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակներում:

 

Խորհրդաժողովում քննարկվել են դեղերի շրջանառության կարգավորմանը, մասնավորապես, դեղերի գրանցմանն առնչվող Եվրամիության օրենսդրությունը, լավագույն փորձը և համագործակցության հեռանկարները: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է նաև Եվրոպայում դեղերի գրանցման նպատակով դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի արժևորման ընթացակարգերը: Հիմնական զեկուցումներով հանդես են եկել Եվրամիության փորձառու մասնագետներ` Պասքալինո Ռոսսինը Իտալիայի առողջապահության նախարարությունից, Ռոբերտո Կոնոչիան Իտալիայի և Յորգան Շոմախերսը` Գերմանիայի դեղերի գործակալությունից:

 

Դեղերի գրանցման գործընթացը դեղերի շրջանառության կարգավորման առանցքային օղակն է, որակի ապահովման համակարգի հիմքը, որի հետ սերտորեն կապված են արտադրության և ներկրման հավատարմագրումը, տեսչական մասնագիտական հսկողությունը, կողմնակի ազդեցությունների դիտարկումը, տեղեկատվության ապահովումը: Ահա թե ինչու է նախաձեռնվել դեղերի գրանցման պահանջներն ու ընթացակարգերը եվրոպական օրենսդրությանը ներդաշնակեցնելու գործընթաց, որի արդյունավետ իրականացմանը մեծապես կնպաստի այս խորհրդաժողովի կազմակերպումը Երևանում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ