Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Խորհրդաժողով՝ նվիրված դեղերի շրջանառության կարգավորմանը

Դեղերի շրջանառության կարգավորման առանցքային օղակը դեղերի գրանցման գործընթացն է, որը միաժամանակ որակի ապահովման համակարգի հիմքն է։ Դրա հետ սերտորեն կապված են արտադրության եւ ներկրման հավատարմագրումը, տեսչական մասնագիտական հսկողությունը, կողմնակի ազդեցությունների դիտարկումը, տեղեկատվության ապահովումը։

 

Ահա թե ինչու նախաձեռնվել է դեղերի գրանցման պահանջներն ու ընթացակարգերը եվրոպական օրենսդրությանը ներդաշնակեցնելու գործընթաց։ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն այս նպատակով կազմակերպեց «Դեղերի շրջանառության կարգավորումը եւ Եվրամիության լավագույն փորձը» խորագրով աշխատանքային խորհրդաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակներում։

 

Հիմնական զեկուցումներով հանդես եկան Եվրամիության փորձառու մասնագետներ Պասքալինո Ռոսսին՝ Իտալիայի առողջապահության նախարարությունից, Ռոբերտո Կոնոչիան՝ Իտալիայի եւ Յորգան Շոմախերսը՝ Գերմանիայի դեղերի գործակալություններից։ Փորձագետները ներկայացրեցին դեղերի շրջանառության կարգավորմանը, մասնավորապես՝ դեղերի գրանցմանն առնչվող Եվրամիության օրենսդրությունը, լավագույն փորձը, նախանշեցին համագործակցության հեռանկարները։

 

Խորհրդաժողովում անդրադարձան նաեւ Եվրոպայում դեղերի գրանցման նպատակով դեղերի անվտանգության, արդյունավետության եւ որակի արժեւորման ընթացակարգերին։ Կազմակերպիչները վստահ են, որ երկօրյա խորհրդաժողովը մեծապես կնպաստի մեր երկրում դեղերի գրանցման պահանջներն ու ընթացակարգերը եվրոպական օրենսդրությանը ներդաշնակեցնելուն։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ